Ռուսամետ և հոմոֆոբ «Ալտ Ինֆո» խմբի կողմից հիմնադրված համանուն հեռուստաընկերությունը 2022 թվականին և 2023 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում որպես եկամուտ ստացել է 1 193 388 լարի։ Այս գումարի 99.8 տոկոսը, կամ 1 191 260 լարին նվիրաբերել է հեռարձակողի սեփականատերերից մեկը՝ Ցիալա Մորգոշիան։ Եկամտի մնացած մասը՝ 2 128 լարին, գոյացել է գովազդից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Ալտ Ինֆո» ՍՊԸ-ն (Կ/Հ 405313389) հեռուստատեսային հեռարձակման լիցենզիա է ստացել Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կողմից 2020 թվականի վերջին։ Պաշտոնապես հեռուստաընկերության 50 տոկոս բաժնետոմսի սեփականատերը ռուսամետ խմբավորման առաջնորդներից մեկն է՝ Կոնստանտին Մորգոշիայի հորաքույրը՝ Ցիալա Մորգոշիան։ Մնացած 50 տոկոսը պատկանում է Ալեքսանդր Քարդավային, ով միաժամանակ հանդիսանում է հեռուստաընկերության տնօրենը։ Ցիալան Մորգոշիան թոշակառու է և գրանցված է Սենակի քաղաքում։ 2022 թվականից ամեն ամիս ֆինանսավորում է հեռուստաընկերությանը։ Ամենամեծ միանվագ գումարը՝ 187 220 լարի, վճարվել է նախորդ տարվա օգոստոսին։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ցիալա Մորգոշիան «Ալտ Ինֆո»-ին փոխանցել է ընդհանուր 208 550 լարի։
Կոնստանտինե Մորգոշիան բացատրում է, որ իր հորաքույրը սեփական խնայողություններից է ֆինանսավորում հեռուստաընկերությունը։
«Հորաքույրս շատ ու շատ երկար ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել, տարբեր բիզնես գործունեություն է ծավալել։ Սա այն խնայողությունն է, որ նա ուներ և հիմա փոխանցում է: Նա ուներ, և ունի բավականին մեծ կապիտալ։ Մեկ միլիոնը լսելիս է մեկ միլիոն, բայց ընդհանուր հաշվով 350-400 հազար դոլար է։ Դա այնքան էլ հսկայական գումար չէ»,- ասել է Մորգոշիան։
«Ալտ Ինֆո»-ն, որը հեռարձակվում է ամբողջ երկրում, հիմնականում օգտագործվում է բռնի խմբի անդամների կողմից ռուսամետ, հոմոֆոբ ուղերձներ և բռնության կոչեր տարածելու համար։ Հուլիսի 8-ի «Թբիլիսի փրայդի» փառատոնի տապալումից հետո եվրոպացի խորհրդարանականների մի մասը ԵՄ կառույցների ղեկավարներից խնդրել է պատժամիջոցներ կիրառել «Ալտ Ինֆո»-ի և Մորգոշիայի նկատմամբ։
«Մենք խստորեն պահանջում ենք նպատակաուղղված պատժամիջոցներ «Ալտ Ինֆո» խմբի և դրա հետևում կանգնած օլիգարխ Կոնստանտինե Մորգոշիայի դեմ։ Հայտնի է, որ «Ալտ Ինֆո»-ն իր լրատվական ալիքներով ԼԳԲՏՔԻ համայնքի նկատմամբ ատելության խոսք է տարածում և ակտիվորեն ներգրավված է եղել հուլիսի 8-ին «Թբիլիսի փրայդի» վրա հարձակումներին»,- ասվում է Եվրախորհրդարանի վեց պատգամավորների նամակում։
Բացի հեռուստատեսությունից, «Ալտ Ինֆո»-ն նաև «Պահպանողական շարժում» կուսակցության հիմնադիրն է։ Բռնի խումբը կուսակցությունը գրանցել է 2021 թվականի վերջին, իսկ մինչ այդ՝ նույն թվականի հուլիսի 5-ին, ակցիա է կազմակերպել ընդդեմ «Թբիլիսի փրայդի» հայտարարած «Արժանապատվության երթի», որը վերածվել է լայնածավալ բռնության լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Ստեղծվելուց մի քանի ամիս անց կուսակցությունը դատարանի կողմից տուգանվել է 217 482 լարիով՝ ոչ դրամական նվիրատվությունները թաքցնելու պատճառով։ 2022 թվականի ընթացքում «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»-ի դրամական նվիրատվությունները կազմել են 577 034 լարի։
2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման օրվանից, «Ալտ Ինֆո» հեռուստաընկերությունը ակտիվորեն փորձում է ռուսական քարոզչություն տարածել՝ արդարացնելով Վլադիմիր Պուտինի պատերազմ սկսելը և մարդկության դեմ կատարած հանցագործությունները։