«Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»-ի անդամները, մոտավորապես 20 մարդ, հունվարի 15-ին Ղվարելիում, Լևան Բերձենիշվիլիին թույլ չեն տվել հանրային դասախոսություն անցկացնել՝ «Իլիան, մեր եվրոպացի հայրը» խորագրով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ռուսամետ կուսակցության ներկայացուցիչները փակել են «Ղվարելիի եվրոակումբի» մուտքի ճանապարհը և թույլ չեն տվել Լևան Բերձենիշվիլիին մտնել շենք։ Հանրահավաքի մասնակիցները բղավել են, որ «Լևան Բերձենիշվիլին դավաճան է և Կախեթին չի ընդունի նրան՝ Էրեկլե թագավորին վիրավորելու պատճառով»։
«Դու սովորական դավաճան ես: Վրաց ազգի թույնն ես։ Դու մարդ չես։ Ինչո՞ւ ես վիրավորել Էրեկլե թագավորին։ Դու մարդ չես, սրիկա ու դավաճան ես։ Հասկացա՞ր»,- ասել է «Ալտ Ինֆո»-ի Թելավիի կազմակերպության ղեկավար Գիորգի Կարճաուլին։
«Գնա՛ այստեղից։ Կախեթին քեզ չի ընդունի ու չի լսի։ Կախեթին չի ընդունի Էրեկլե թագավորին վիրավորողներին ու Դավիթ Աղմաշենեբելիին վիրավորողներին: Դու այն մարդը չես, որին պետք է լսեն կախեթցիները։ Դու այն մարդը չես, որ վրացիները քեզ հարգեն։ Դու սովորական դավաճան ես, Էրեկլե թագավորին վիրավորող, սրբությունների գող, պատրիարքին վիրավորող։ Դու մարդ չես։ Հեռացի՛ր այստեղից։ Ամեն վրացի քո գերեզմանի վրա կմիզի, երբ մեռնես։ Հիմա եկել ես այստեղ, որովհետև ուզում ես պղծել մեր սերունդը, հաջորդ սերունդը: Դրամաշնորհ ես ուզում ստանալ երեխաների կրթության համար։ Չես ստանալու»:
«Ալտ Ինֆո»-ի անդամների տարածած մոտավորապես չորս րոպեանոց տեսանյութից երևում է, որ տեղում գտնվող մի քանի ոստիկաններ չեն էլ փորձել ճանապարհը ազատել։ «Միայն հեռուստացույցով ես լավ տղա, դե դուրս արի տեսնենք»,- Բերձենիշվիլիին ասել են հանրահավաքի մասնակիցները։
«Եթե մեքենայից իջնեի, ոչինչ չեմ բացառում, քանի որ բավականին ագրեսիվ էին։ Ոստիկանները հանգիստ հետևում էին այս իրադարձությանը, նրանցից ոչ ոք ինձ մոտ չեկավ։ Փորձ չարեցին ինչ որ միջանց ստեղծելու, որ գնայի։
Սա անող իշխանությունն ինքնին դատապարտված է, բայց դեռ պետք է քաջություն ունենա քաղաքացուն դասախոսելու հնարավորություն տալու։ Ի վերջո, ես այնտեղ մարդ սպանելու համար հո չէի գնացել: Պիտի ասեի, թե ինչ արժանիքներ ուներ Իլիա Ճավճավաձեն։ Ի դեպ, կարող էի նաև ասել, թե ինչ էր մտածում Իլիա Ճավճավաձեն տրակտատի մասին, օրինակ, որ նա ասել է, որ դա Վրաստանի մահն է, և ես չեմ մասնակցի նման գործին, դրա տոնակատարությանը։ Ինչո՞ւ է ռուսական կազմակերպությունն ինձ արգելում դասախոսություն կարդալ Վրաստանում թիվ մեկ վրացի հայրենասերի մասին։
Կառավարությունը պետք է մտածի սրա մասին... Միգուցե պետք է հարգեն Իլիա Ճավճավաձեին, քանի որ բացի ինձնից, այսօր նա նույնպես տուժել է»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Լևան Բերձենիշվիլին։
Բերձենիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքը» կարծում է, որ իր նկատմամբ ատելությունը ընտրական տեսանկյունից ձեռնտու է իշխող կուսակցությանը։
«Թվում է, թե հիմա պատրաստվում են ընտրել առանձին քաղաքացիների, ատելություն սերմանել նրանց նկատմամբ և դրանով ուրախացնել իրենց ընտրողներին։ Նրանք, ովքեր ուրախանում են, որ դասախոսությունները չեն անցկացվելու Թելավիում, Ղվարելիում կամ Սագարեջոյում, փոխարենը այս անգրագետները փողոցում ինչ-որ բան են գոռալու, ես այդ մարդկանց չեմ հավատում։ Ես չեմ հավատում «Վրացական երազանքի» ընտրողներին, ովքեր ընդունում են նման պահվածքը։ Ես կարծում եմ, որ նրանք ավելի վատն են, քան իշխանությունը, և այս իշխանությունը նրանից է, որ ունի այդպիսի ընտրողներ։ «Վրացական երազանքի» ընտրողները նման բանի դեմ չեն, չեն ասում, որ մեզ դուր չենք գալիս, բայց պետք է իրավունք ունենան դասախոսություն կարդալ։ Իրենց դուր է գալիս այս պահվածքը, իսկ հավանողները, եթե նույնիսկ ավելի շատ կրթություն ունեն, «Ալտ Ինֆո»-ի հետ են ու նույնքան անընդունելի են ինձ համար։ Ինձ չսիրողների թիվը կարող է շատանալ, բայց ես հիշում եմ, որ Վրաստանում այլ վայրեր կային, որտեղ ինձ ասում էին, որ ես երբեք չեմ կարողանա գնալ այնտեղ, և որտեղ ես հիմա գնում եմ և դասախոսություններ կարդում։ Ժամանակի ընթացքում կգնամ նաև Թելավի ու Ղվարելի և դասախոսություններ կանեմ, քանի դեռ ողջ եմ։ Հույս ունեմ»:
Լևան Բերձենիշվիլիի հանրային դասախոսության մասին «Ղվարելի եվրակումբը» հայտարարել էր 10 օր առաջ՝ Facebook-ի միջոցով։ Եվրաակումբի հիմնադիր Նիկա Գուրինի խոսքով՝ դասախոսությանը շատ երեխաներ էին սպասում, սակայն «տարբեր շրջաններից բերված մարդկանց» կազմակերպած պիկետից հետո նրանք ստիպված են եղել անվտանգության նկատառումներով չեղարկել հանդիպումը։
2022 թվականի մայիսին «Հանրապետական կուսակցության» հիմնադիր, բանասեր և գրականագետ Լևան Բերձենիշվիլին քննադատել է Քարթլի-Կախեթիի թագավոր Էրեկլե II-ին՝ 1783 թվականին Ռուսաստանի հետ Գեորգիևյան դաշնագիրը ստորագրելու համար։ Բերձենիշվիլին հարցազրույցներից մեկում ասել է. «Մինչև Էրեկլե թագավորին դավաճան չհայտարարեն, Իրակլի Ղարիբաշվիլին դուրս կգա ու կասի՝ «պատերա՞զմ եք ուզում»։ Դե, Էրեկլեն էլ է դա ասել՝ ի՞նչ է, դուք պատերազմ եք ուզում, այ մարդ։ Նա մարտիկ էր, 80 պատերազմ էր հաղթել։ Ես պատերազմ չէի ուզում, ոչ ոք դա չէր ուզում, բայց որ հանձնեց ամբողջ Վրաստանը, երբ վերահսկում էր միայն Կախեթիին, ո՞վ էր իրեն տվել դրա իրավունքը։ Իր իսկ ծոռն է նրան գրել՝ ո՞վ է քեզ թույլ տվել դա։ Չեն լսել։ Բարաթաշվիլիին չեն լսում»։
Մայիսի 28-ին Թելավիում՝ Էրեկլե Երկրորդի պալատի մոտ, տեղի է ունեցել «թագավորին պաշտպանելու» հանրահավաքը, որի մասնակիցների մեծ մասը եղել են Թելավիի պետական թատրոնի աշխատակիցները, «Ալտ Ինֆո»-ի ակտիվիստները և պետական ծառայողները։