Միացյալ Նահանգները քննարկում է Վրաստանի համար տնտեսական և անվտանգության աջակցության համապարփակ փաթեթ, եթե կառավարությունը հրաժարվի իր հակաարևմտյան հռետորաբանությունից և դադարեցնի մարդու իրավունքների առումով հետընթացը: Այդ մասին գրում է Politico-ն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Հարավային Կարոլինայի հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի կողմից այս շաբաթ Կոնգրեսին ներկայացված օրինագիծը կոչվում է «MEGOBARI Act» (Mobilizing and Enhancing Georgia’s Options for Building Accountability, Resilience, and Independence Act)։
«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին»,- գրել է Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական ցանցում։
Օրինագծի պայմանների համաձայն՝ ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Վրաստանի հետ «առևտրային ուժեղ արտոնյալ ռեժիմ» բացելու շուրջ, եթե երկիրը բավարարի հիմնական քաղաքական չափորոշիչներին:
Ամերիկյան շուկաներ մուտքի բարելավմանը զուգահեռ՝ օրինագիծը նախատեսում է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի ազատականացում։
Այն նաև հրահանգում է պաշտոնյաներին՝ Վրաստանի համար մշակել ռազմական աջակցության փաթեթ, որը ներառում է «անվտանգության և պաշտպանական սարքավորումների տրամադրում, որոնք իդեալական են ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանության համար և ուղեկցող ուսուցում, տեխնիկական աջակցություն և օպերացիաների աջակցության տարրեր»:
Սակայն, ծրագիրը կակտիվանա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հաստատի, որ «Վրաստանը զգալի և կայուն առաջընթաց է ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման գործում, ինչի մասին վկայում են առնվազն էապես արդար և ազատ ընտրությունները, հավասարակշռված նախընտրական միջավայրը»:
Ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ Ջո Ուիլսոնը կներկայացնի երկրորդ օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում Վրաստանի կառավարության պաշտոնյաների և այլ անձանց դեմ, ովքեր «նյութապես պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ անվտանգությունը խարխլելու կամ վնասելու համար»: Ըստ Politico-ի, օրինագիծը ներառում է վիզայի արգելք սահմանել քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են «ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին ակտի» ընդունման համար: Պատժամիջոցների թիրախում կլինեն նաև ուժային կառույցների և անվտանգության ծառայությունների աշխատակիցները։
