Միացյալ Նահանգները կարող է օգտագործել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)՝ Վրաստանում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին գրում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ հենվելով ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայության վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Այսօր տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը պայմանավորվել են Վրաստանի հարցում «համագործակցության» շուրջ։
«Արտաքին հետախուզության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է նոր գործիք կիրառել՝ միջամտելու 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի կանխի ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը, որը Վաշինգտոնին դուր չի գալիս։ Ամերիկացիները պայմանավորվել են Վրաստանի ուղղությամբ «համագործակցել» ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ղեկավարության և Մարդու իրավունքների գրասենյակի հետ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ռուսական արտաքին հետախուզության տվյալներով՝ նախատեսվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քվեարկությունից 10-20 օր առաջ միջանկյալ զեկույց կհրապարակի՝ եզրակացնելով, որ երկրում ազատ և արդար ընտրությունների համար պայմաններ չկան։
«Կամքի դրսևորման առաջին արդյունքների հրապարակումից հետո եզրակացություն կներկայացվի ընտրական գործընթացի ժողովրդավարության նորմերին չհամապատասխանելու մասին», - նշել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունում։
Ծառայությունը տեղեկություն է տարածում այն մասին, որ ԱՄՆ-ը ծրագրում է զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել Վրաստանում՝ «իշխանությանը բռնի ուժով տիրանալու համար»։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ նման հայտարարությունն է։
Օգոստոսի վերջին ռուսական արտաքին հետախուզությունը ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանում «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ «մեղադրանքները կտրականապես կեղծ են»:
Ընտրություններին «օտարերկրյա միջամտության» մասին խոսում է նաև Վրաստանի կառավարությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «արտաքին միջամտությունը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»։
