ԱՄՆ-ը կարող է վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին հայտարարությունը զուտ հռետորաբանություն չէ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այստեղ իրական լուրջ քաղաքական հետևանքներ կան, ոչ միայն հռետորաբանություն: Խոսքը Վրաստանին տրամադրվող օգնության չափի մասին է։ Վերջին մի քանի տարիներին բյուջեով նախատեսված է եղել մոտ 390 մլն դոլար, որն այժմ քննարկման փուլում է։

Խոսքը պոտենցիալ պատժամիջոցների, վիզային սահմանափակումների մասին է, որը մենք որպես քաղաքականություն հայտարարել էինք դեռ երկու շաբաթ առաջ, որը ներկայում ուսումնասիրում ենք, թե ինչպես և երբ իրականացնել։ Այս հարցի շուրջ մեզանից ավելին կլսեք»,- ասել է Միլլերը հունիսի 5-ի ճեպազրույցում:

ԱՄՆ-ը երկու շաբաթ առաջ՝ «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման պատճառով սկսեց վերանայել իր հարաբերությունները Վրաստանի հետ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանի համար մուտքի արտոնագրերի սահմանափակման նոր քաղաքականություն է սկսել, ըստ որի՝ այն անձանց, ներկա կամ նախկին պետական ​​կամ ոչ պետական ​​դերակատարներին, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը, այլևս չի տրամադրվի ԱՄՆ մուտքի արտոնագրեր։ Վիզային սահմանափակումները կվերաբերեն նաև նրանց ընտանիքի անդամներին։ «Վրացական երազանքը» այս որոշումը գնահատել է որպես շանտաժ և ԱՄՆ-ին մեղադրել Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու «կոպիտ փորձի» մեջ։

Եվրոպական միությունը նույնպես դիտարկում է պատասխան միջոցներ ռուսական օրենքի ընդունման համար։ Անդամ երկրները քննարկում են մի շարք տարբերակներ՝ ներառյալ վիզայի ազատականացման դադարեցումը և ֆինանսական օգնության վերանայումը: Ինչպես ասել է դեսպան Պավել Հերչինսկին, ԵՄ-ն ամեն տարի մոտավորապես 100 մլն եվրո է ծախսում Վրաստանին աջակցելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):