Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ուշադիր հետևում են բանտարկված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործին և նրա առողջական վիճակը մտահոգիչ է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում լրագրողը Մեթյու Միլլերին հարց է ուղղել Վրաստանում ԱՄՆ-ի հինգ նախկին դեսպանների հայտարարության վերաբերյալ, որում նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը բուժում տրամադրել Միխեիլ Սաակաշվիլիին նրա կյանքը փրկելու համար։
«Ես միայն կասեմ, որ մենք ուշադիր հետևում ենք պարոն Սաակաշվիլիի գործին։ Մենք շատ անհանգստացած ենք նրա առողջության համար։ Ինչպես մենք բազմիցս հրապարակավ և մասնավոր կերպով հայտարարել ենք Վրաստանի կառավարությանը, կառավարության պարտականությունն է ցուցաբերել այն բժշկական օգնությունը, որն անհրաժեշտ է նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Մենք կշարունակենք շատ ուշադիր հետևել այս գործին»,- ասել է Միլլերը։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Սաակաշվիլիի առողջության հետ կապված ակնարկները սխալ են և էթիկայից դուրս։
«Դա անհավատալի է։ Չգիտեմ՝ ինչ ասել այդ մասին։ Մարդը բանտարկյալ է և նույնիսկ բանտում չէ։ Նա այս ամբողջ ընթացքում ծայրահեղ հարմարավետության մեջ է մասնավոր կլինիկայում։ Տեսանյութից տեսաք բուժանձնակազմի վերաբերմունքը նրա նկատմամբ և, ընդհակառակը, ինչպիսին է Սաակաշվիլիի վերաբերմունքը բուժանձնակազմի նկատմամբ։ Եթե նման պահին ինչ-որ լրացուցիչ ակնարկներ են արվում, դա ուղղակի սխալ է, դա էթիկայից դուրս է։ Մարդը բանտարկյալ է, պետք է լինի բանտում և նույնիսկ բանտում չէ։ Եթե նման ժամանակ առողջության մասին ակնարկներ կան, երբ այդ մարդը նախ հայտարարված սովով էր ինքն իրեն վնասում, հետո չհայտարարված սովով, եթե մեզ նման ժամանակ ակնարկներ են անում, ուղղակի սխալ է։ Պետք է հայտարարություններ արվեն, որոնք չեն խրախուսում Սաակաշվիլիի կողմից ինքնավնասումը»,- ասել է Կոբախիձեն, ում լրագրողները հարցրել են Պետքարտուղարության հայտարարության մասին։
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ուիլյամ Քորթնին, Յան Քելլին, Ռիչարդ Մայլսը, Ջոն Թաֆթը և Քենեթ Յալովիցը հուլիսի 10-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը փրկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և հումանիտար նկատառումներից ելնելով թույլ տան նրան պատշաճ բուժում ստանալ։ Նախկին դեսպանների կարծիքով, Սաակաշվիլիի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու Վրաստանի ղեկավարներն ու պաշտոնյաները կարող են ենթարկվել խիստ պատժամիջոցների՝ համաձայն ԱՄՆ օրենքի՝ «Մագնիտսկու օրենքի», որը նախագահին իրավունք է տալիս տնտեսական և վիզային պատժամիջոցներ կիրառել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվում մարդու իրավունքների խախտման կամ կոռուպցիայի մեջ: Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ կարող է վտանգվել Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների համագործակցությունը, Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը։
6 տարվա ազատազրկման դատապարտված Միխեիլ Սաակաշվիլին 14 ամիս է՝ գտնվում է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։