ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեմ է արտահայտվել Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնած օրինագծերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ինձ անհանգստացնում են Վրաստանի խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները, որոնք Եվրոպայից Վրաստանի անջատման վտանգ են ստեղծում։ ԱՄՆ-ը միշտ կբարձրացնի իր ձայնը՝ պաշտպանելու մարդու իրավունքները բոլորի համար, ներառյալ խոսքի ազատությունը և խաղաղ հավաքների ազատությունը»,- գրել է Օ'Բրայենը X սոցիալական ցանցում:
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։
Մարտի վերջին «Վրացական երազանքի» առաջնորդները ներկայացրել են նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որոնց նպատակը, ըստ նրանց, «ապագա սերունդներին կեղծ ազատական քարոզչությունից պաշտպանելն է»։ Իրականում՝ փոփոխություններն արգելում են ցանկացած հասարակական կարծիքի արտահայտում կամ հանրային հավաք, որը կարող է համարվել «միասեռական հարաբերությունների հանրահռչակում»: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը իշխող կուսակցության այս նախաձեռնությունը գնահատել է որպես ԼԳԲՏԻ ֆոբիայով մանիպուլյացիա և խտրականություն։
