ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը կայացրել է ոչ թե նախագահ Բայդենի վարչակազմը, այլ դրա վրա ազդող որոշակի ուժեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Միացյալ Նահանգներում, ի տարբերություն աշխարհի որոշ երկրների, կա ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, որը կայացնում է մեր քաղաքական որոշումները և ոչ մեկ ուրիշը»,- նշել է Միլլերը։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։
Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։ Պատժամիջոցների ենթարկվածների անուններն ու ազգանունները չեն բացահայտվում, սակայն, ըստ գերատեսչության, նրանց թվում են կառավարության և մունիցիպալ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես առաջնորդներ, ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ։
Սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոր պատժամիջոցների սահմանումը «և անլուրջ, և շատ տխուր իրադարձություն է»։ Նրա խոսքով՝ մեղավորը ոչ թե Պետդեպարտամենտն է, այլ օլիգարխիկ ուժերը, որոնք սկզբունքային ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական կառույցների վրա։
«Ես չեմ հավատում, որ Բայդենն է կայացրել այս որոշումը։ Կարծում եմ, որ այս որոշումը կայացրել են որոշակի ուժեր, որոնք ոչ ֆորմալ ազդեցություն ունեն նրա վարչակազմի վրա»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի ուշ կառավարության շենքում վարչապետը հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանին և նրան ասել, որ պատժամիջոցների սահմանմամբ «ամերիկյան կողմը մոտենում է կրիտիկական եզրագծին»։ Իրակլի Կոբախիձեն նաև նշել է, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ընդունված որոշումը ուղղված է ընտրություններից առաջ ընդդիմության հնարավորությունների բարելավմանը, սակայն այն լիովին հակաարդյունավետ է, քանի որ իրականում այն չի նպաստի ընդդիմության ընտրական արդյունքներին, ոչ էլ իշխող թիմին կվախեցնի»։
