ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Կոմունիստական կուսակցության» անդամ Սերգեյ Գավրիլովը հայտարարել է, որ «հաշվի առնելով Վրաստանի անկախ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և նրա վերաբերմունքը Ռուսաստանի դեմ սանձազերծված պատժամիջոցների պատերազմին, անհրաժեշտ է վերականգնել ոչ միայն օդային հաղորդակցությունը, այլ նաև լիարժեք դիվանագիտական հարաբերությունները»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Դեսպանությունների և հյուպատոսական ծառայությունների առկայությունը կնպաստի Վրաստանում մեր քաղաքացիներին օգնելու շփումների և հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է Գավրիլովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Ինչպես ասել է Գավրիլովը, հարաբերությունների վերականգնումը կնպաստի բեռնափոխադրումների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը. «Պետք է ավելանա ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ բարեկամ երկրներից, որոնք կիրականացնեն փոխադրումներ Ռուսաստանի և Վրաստանի միջև»։
Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը կվերականգնվի։ Նրա խոսքով՝ անցյալ տարի Վրաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 10 տոկոսով՝ ի շնորհիվ զբոսաշրջության ու Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային հարաբերությունների։ Բացի այդ, Լավրովը բարձր է գնահատել Վրաստանի իշխանությունների «խիզախությունը» Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին չմիանալու համար։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ թռիչքների վերականգնումը կարևոր կլինի Վրաստանի քաղաքացիների համար։
«Ռուսաստանի Դաշնությունում ապրում են մեր քաղաքացիները՝ էթնիկ վրացիներ, ադրբեջանցիներ, հայեր, մինչև մեկ միլիոն մարդ, և 2019 թվականին ընդունված որոշումը շատ բարդացրեց նրանց վիճակը։ Եթե թռիչքները վերականգնվեն, իհարկե, սա կարևոր է մեր համաքաղաքացիների համար, և դա միայն ողջունելի կլինի։ Երբ հարցը վերաբերում է մեր քաղաքացիների վիճակը մեղմելուն, ապա ցանկացած նման որոշում ողջունելի է»,- ասել է Կոբախիձեն։
Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը, որին նախորդել են Թբիլիսիում հունիսի 20-ին Սերգեյ Գավրիլովի այցի հետ կապված բողոքի ցույցերը։
Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ խզել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ռուսաստանի կողմից օգոստոսին իրականացված ռազմական ագրեսիայի և Վրաստանի օկուպացված շրջանների այսպես կոչված անկախության ճանաչումից հետո։