«Մոտ 200 կազմակերպություն վիրավորված է իշխող կուսակցության կողմից հասարակությանը տված՝ այսպես կոչված «գործակալների մասին» օրենքին չվերադառնալու մասին խոսումը դրժելուց»,- այս մասին ասված է Վրաստանի Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի (EaP CSF) կոչում, որի հասցեատերերն են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
Կազմակերպություններն ասում են, որ դեմ են ռուսական հակաեվրոպական քայլերին և կարծում են, որ իշխող թիմի կողմից ռուսական օրենքի կրկին նախաձեռնումը «անհամատեղելի է պետական շահերի, մշակույթի և վրացական ավանդույթների հետ»:
«Խոստումը դրժելը, խոսքը հետ վերցնելը ռուսական քաղաքականության հատկանիշն է, որը Ռուսաստանը բազմիցս օգտագործել է քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում՝ Վրաստանի դեմ։ Սա վնաս է հասցնում Վրաստանին և դրա հեղինակներից յուրաքանչյուրին հեղինակությանը: Օրենքի նախագծի կրկին նախաձեռնումը հակասում է Վրաստանի եվրաինտեգրմանը, և դրա ընդունումը, ի վերջո, կխաթարի Վրաստանի բնակչության պատմական նպատակը՝ դառնալ Եվրամիության անդամ։
Մենք՝ որպես ազգային պլատֆորմի անդամ կազմակերպություններ, փորձում ենք Վրաստանի խորհրդարանի հետ երկխոսության միջոցով շարժվել դեպի Եվրոպա։ Հենց այս նպատակով էլ ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որը դրական գնահատվեց Եվրամիության կողմից՝ որպես քաղաքացիական սեկտորի և օրենսդիր մարմնի համագործակցության օրինակ, սակայն այսօր «Վրացական երազանքի» կողմից երկրի շահերի դեմ ուղղված օրնագծի նախաձեռնումը կտրում է մեր ճանապարհը դեպի համագործակցություն և եվրաինտեգրում։ Վրաստանի Ազգային պլատֆորմը կասեցնում է հուշագրի գործողությունը։
Մենք պահանջում ենք դադարեցնել Վրաստանի արևմտյան ընթացքի սաբոտաժը։ Կառավարող թիմը պետք է նորից հետ կանչի նախաձեռնված օրինագիծը։
Վրաստանի Ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունները ամուր կանգնած են եվրաինտեգրման պահակակետին։ Մենք անշեղորեն պաշտպանելու ենք Վրաստանի ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, իրավահավասարությունը, ազգային շահերը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ զրկի բազմաթիվ սերունդների պայքարով ձեռք բերված եվրոպական ապագայից»,- ասված է կոչում։
Իշխող կուսակցությունը մտադիր է մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։ Ապրիլի 3-ին կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրենքի նախագիծը հետ չի կանչվի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։ Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի նախաձեռնությանը։