«Այս պահին առկա է դրական դինամիկա, որն արտահայտվում է քաշի ավելացմամբ։ Սակայն պացիենտի վիճակը դեռ թույլ չի տալիս հիմնավոր դրական կանխատեսումներ անել»,- ըստ Հանրային պաշտպանի ստեղծած բժիշկների խմբի գնահատականի՝ Միխեիլ Սաակաշվիլին դեռևս կարիք ունի խիստ բժշկական հսկողության և հոգեբանական միջամտության։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Հունվարի 25-ին «Վիվամեդ» կլինիկայում բժիշկները գնահատել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։
«Պացիենտը հիմնականում պառկում է, իրեն թույլ է զգում, հարցերին միապաղաղ է պատասխանում։ Ճանաչողական ֆունկցիաների, տագնապային խանգարման, դեպրեսիայի գնահատման արդյունքը վկայում է ծանր անհանգստության, ծանր դեպրեսիայի մասին։ Մկանային հիպոտրոֆիան և նևրոպաթիան դեռևս մնում են»,- ըստ խորհրդի, ներկայիս դրական դինամիկան պայմանավորված է նրանով, որ պացիենտը մեկուկես տարուց ավելի գտնվում է բազմամասնագիտական կլինիկայում` բարձր պրոֆեսիոնալիզմով բժիշկների հսկողության և բուժման ներքո, չնայած բոլոր հոգենևրոլոգիական պաթոլոգիաները դեռ նույն որակի են։
Հաշվի առնելով հանրային պաշտպանի մանդատը, փորձագետների խումբը միայն վերահսկում է պացիենտին մատուցվող բժշկական ծառայությունները։ Խումբը ներգրավված չէ պացիենտի անմիջական բուժման գործընթացում:
Միխեիլ Սաակաշվիլին առողջական վիճակի վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: