Առնվազն 60 ուռուցքաբան, հավանաբար, ներգրավված է կասկածելի դեղերի ներկրման սխեմայում. Ազարաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Զուրաբ Ազարաշվիլին առողջապահության նախարարի պաշտոնում իր աշխատանքի 2 տարին ամփոփող հայտարարության մեջ նշում է, որ Վրաստանում «մեծ մարտահրավեր» է բարեխղճորեն ուռուցքաբանական դեղամիջոցներ նշանակելը, և առնվազն 60 ուռուցքաբան է ներգրավված երկիր կասկածելի դեղամիջոցներ ներկրելու մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ուռուցքաբանության ուղղությամբ զգալի բարելավվել է ինչպես բժշկական ծառայությունների ծածկույթը, այնպես էլ դեղորայքի գնումը՝ ուղղակիորեն արտադրողների հետ պայմանագրեր կնքելով, ինչը միջինը 50 տոկոսով նվազեցրեց թանկ դեղերի գինը և հնարավորություն ստեղծեց ձեռք բերել կրկնակի քանակությամբ։ Սակայն, մեծ մարտահրավեր է մնում ճիշտ ուռուցքաբանական ախտորոշման և ուղեցույցների համաձայն դեղերի բարեխիղճ նշանակման հարցը։ Ինչպես նաև՝

բացահայտվել են փաստեր, երբ կասկածելի երկրից ներկրվում էր կասկածելի ծագման հազարավոր չգրանցված ուռուցքաբանական դեղամիջոցներ։ Ցավոք, ենթադրվում է, որ այս սխեմայում ներգրավված է առնվազն 60 ուռուցքաբան, և նրանց կողմից սահմանված «Ֆորմա 100»-ի հիման վրա միլիոնավոր լարիի ֆինանսավորման պահանջներ են ստացվել ինչպես նախարարությունում, այնպես էլ մունիցիպալիտետներում, իսկ ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների համար նշանակել և օգտագործվել է անհայտ ծագման դեղամիջոցներ։

Այս հարցի համապատասխան միջանկյալ քննարկումն արդեն տեղի է ունեցել մասնագիտական ​​խորհրդում, և գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Այս և այլ հիմնավոր պատճառներով է, որ հնարավոր չէ պացիենտի ուռուցքաբանության համար սահմանված սահմանաչափը չեղարկել, և ուռուցքաբանության վաղ ախտորոշումը որպես փորձնական սկսվում է միայն պետական ​​կլինիկաներում»,- գրել է նախկին նախարարը սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Զուրաբ Ազարաշվիլին մարտի 1-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ինչպես պարզաբանել է Կոբախիձեն՝ առողջապահության նախարարի փոփոխությունը ներառված չի եղել իր ծրագրում, բայց նա գործընթացում թերություններ է տեսել.

«Ես խնդիրներ տեսա կառավարման, հաղորդակցության առումով։ Այս առնչությամբ բժշկական հանրության շրջանում դժգոհություն կար։ Ես ինքս Հանրապետական ​​հիվանդանոցի օրինակով համոզվեցի, որ նման խնդիրներ իսկապես կան։ Հենց այս ոլորտում բազմաթիվ խնդրանքներ են եղել, օրինակ, վարչապետի հետ հանդիպման կոնկրետ ներկայացուցիչների, մասնագետների, հիվանդների վերաբերյալ։ Նման հարցերով պետք է զբաղվեն նախարարության մակարդակով»։

Զուրաբ Ազարաշվիլին նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կադրն էր։ Այսօր հրապարակված հայտարարության մեջ նա շնորհակալություն է հայտնում Ղարիբաշվիլիին 4 տարի առաջ ցուցաբերած վստահության և 20 տարի բանկային գործունեությունից հետո ՊՆ-ում, ապա առողջապահության նախարարությունում աշխատելու հնարավորություն տալու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։