Առողջապահության նախարար է նշանակվել Միխեիլ Սարջվելաձեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» առաջնորդներից Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար։ Նա մինչ այժմ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նոր նախարարին այսօր կայացած ճեպազրույցում ներկայացրել է կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

«Այս մեկ շաբաթվա ընթացքում անհատական ​​խորհրդակցություններ ենք ունեցել թե՛ մեր քաղաքական թիմի անդամների, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների հիմնական հարցերից մեկն այն էր, թե որքանով նոր նախարարը պետք է լինի բժշկական շրջանակների ներկայացուցիչ։ Այս հարցի վերաբերյալ թե՛ քաղաքական թիմում, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների շրջանում կարծիքը երկու մասի է բաժանվել։ Մի մասը կարծում էր, որ նոր նախարարը պետք է պարտադիր լինի բժշկական հանրության ներկայացուցիչ, իսկ մյուս մասը՝ ճիշտ հակառակ կարծիքին էր։

Խորհրդակցությունների հիման վրա ես եկել եմ այն ​​եզրակացության, որ նախարարի պաշտոնում կարող են դիտարկվել ինչպես բժշկական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ այլ թեկնածուներ։ Ի վերջո, ես նախապատվություն տվեցի մեր քաղաքական թիմի անդամին, ում պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության վրա մեծ վստահություն ունեմ։ Միխել Սարջվելաձեն նշանակվել է առողջապահության նախարար»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նախարարությունը լուրջ մարտահրավերներ ունի, սակայն ինքը վստահ է, որ Միխեիլ Սարջվելաձեն «իր պրոֆեսիոնալիզմով և աչքի ընկնող անձնական որակներով կլինի լավագույն նախարարը»։

Միխեիլ Սարջվելաձեն փոխարինել է Զուրաբ Ազարաշվիլիին։ Ազարաշվիլին առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մարտի 1-ին՝ վարչապետի հետ հանդիպումից հետո։ Իրակլի Կոբախիձեն Զուրաբ Ազարաշվիլիի հեռացման պատճառ է նշել բժշկական հանրության շփման խնդիրն ու դժգոհությունը։ «Ես ինքս Հանրապետական ​​հիվանդանոցի օրինակով համոզվեցի, որ նման խնդիրներ իսկապես եղել են»,- պարզաբանել է վարչապետը։

Միխեիլ Սարջվելաձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Մինչև 2012 թվականը, մինչ «Վրացական երազանքի» իշխանության գալը, աշխատել է որպես իրավաբան։ 2012-2013 թվականներին եղել է Արդարադատության նախարարության «Հարկադիր կատարման ազգային բյուրոյի» նախագահը, իսկ 2013-2018 թվականներին զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ 2018-2020 թվականներին եղել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը, իսկ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով դարձել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ Սարջվելաձեն Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը ղեկավարում էր 2020 թվականի դեկտեմբերից։ Նա խորհրդարանական մեծամասնության այն անդամներից է, ով 2023 թվականի մարտին սատարել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին «ռուսական օրենքի» ընդունումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):