Առողջապահության նախարարությունում ուռուցքային հիվանդություն ունեցող պացիենտների և պացիենտների կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Նախարարության տեղեկության համաձայն՝ նախարար Միխեիլ Սարջվելաձեն նրանց է ներկայացրել տարբեր բուժման համար անհրաժեշտ դեղերի տրամադրման կանոնների նոր նախագիծ, ըստ որի՝ դեղերը հասանելի կլինեն հենց բուժհաստատություններում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Շահառուներն այլևս ստիպված չեն լինի դեղատնային ցանցերից դեղորայք ստանալ և տանել կլինիկա, բոլոր պացիենտները, ովքեր կգան այդ պրոցեդուրայի համար, դեղ կստանան հաստատությունում»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն՝ նշելով, որ փոփոխության նպատակն է ուռուցքային հիվանդությունների բուժումը երկրում ավելի հասանելի դարձնել։
Գվանցա Ափխաիձեն, ով «Միություն հանուն կյանքի» կազմակերպության հիմնադիրն է և ամիսներ շարունակ պահանջում է քաղցկեղով հիվանդների համար հասանելի բուժում ապահովել, ասում է, որ իրենց հանդիպմանը չեն հրավիրել։ Նա դրական է գնահատում դեղերի տրամադրման եղանակի փոփոխությունը, սակայն ասում է, որ փոփոխությունները, որոնք հնարավոր է իրականացնել մեկ շաբաթում, չպետք է ամիսներ տևեն։
«Առողջապահության նախարարության հրաման է արձակվել, որ հունվարից լիարժեք բուժումը հասանելի կլինի բոլորի համար։ Ցավալի է, որ հուլիս ամսին առողջապահության նախարարության միակ փոփոխությունն այն է, որ պացիենտները դեղորայք կստանան կլինիկաներում։
Իհարկե, սա դրական քայլ է, բայց Թուրքիա մեկնող պացիենտներն ինչպե՞ս են ստանալու այդ դեղերը»,- ասել է Գվանցա Ափխաիձեն։
Քաղցկեղով հիվանդների խոսքով՝ իրենց առջև ծառացած հիմնական խնդիրը կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների դեֆիցիտն է։ Բացի այդ, պետությունը չի ֆինանսավորում նախնական ուսումնասիրությունները և ախտորոշումը, բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների կառավարումը, ռեմիսիայի մեջ գտնվող հիվանդների մոնիտորինգը և պլանային հետազոտությունները:
