Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է «Մթավարի արխի» հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է ներկայացրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականի մասին մամուլում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - նշել են ԱԳՆ-ից։
Ըստ «Մթավարի արխիի»՝ Նյու Յորքում գտնվող Իրակլի Կոբախիձեի և Դավիթ Զալկալիանիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որից հետո դեսպանը որոշել է հրաժարական տալ։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ կոնֆլիկտի պատճառը Կոբախիձեի հետ հանդիպումների չեղարկումն է։
Վրաստանի վարչապետն այսօր պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։ Սակայն, Բայդենի վարչակազմը չեղարկել է Իրակլի Կոբախիձեի հրավերը։
Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», վարչակազմը հրաժարվել է վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից, այդ թվում՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես չի հանդիպի վարչապետ Կոբախիձեի հետ։
«Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ այս որոշումների պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական վարքագիծն է և մի շարք քայլերը, այդ թվում՝ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, Հակակոռուպցիոն բյուրոյի քայլը ոչ կառավարական կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» և «Ընտրիր Եվրոպայի» դեմ, ինչպես նաև իշխող ուժի հայտարարությունները ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին։
