Բոլոր վրացիներն ունեն իրավունք իրենց ցանկության դեպքում վերադարձնել կամ վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, կամ որպեսզի նրանց շնորհվի այն, եթե չեն ունեցել»,- այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սփյուռքի օրվան նվիրված համաժողովում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ըստ Զուրաբիշվիլիի՝ արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալության հանձնաժողովը խոչընդոտում է օրենքի կիրառմանը։
«Չի կարող շարունակվել այնպես, ինչպես հանձնաժողովի աշխատանքները։ Մենք հասել ենք այն բանին, որ մեր օրենսդրության մեջ կա երկքաղաքացիություն, բայց չպետք է այնպես լինի, որ պրակտիկան խանգարի այդ օրենսդրության կիրառմանը։ Պետք չէ պատճառներ հորինել, որպեսզի ինչ-որ մեկին չտանք քաղաքացիություն՝ ասում են նա վաղուց երկրում չի եղել, երկրի հետ որոշակի կապեր չունի։ Յուրաքանչյուր վրացի, ով ցանկանում է քաղաքացիություն վերականգնել, վերադարձնել կամ որպեսզի շնորհենք, քանի որ չի ունեցել, իրավունք ունի, պետք է մտածենք, որ նա իրավունք ունի վերադարձնել։ Կապ չունի՝ նա երկիր եկել է, քանի անգամ է եկել, այստեղ ինչ-որ սեփականություն ունի, թե ոչ։ Օրենսդրության մեջ հո գրված չէ, որ այս չափորոշիչները պետք է կիրառվեն, ինչո՞ւ է հանձնաժողովում ինչ-որ չինովնիկ հորինում, թե ինչ պետք է լինի ինչ-որ լրացուցիչ չափորոշիչ։
Ես հավատում եմ, և հանձնաժողովի իմ ներկայացուցիչները մինչև վերջ հետևում են դրան, որ բոլոր վրացիներն ու նրանց երեխաները իրավունք ունեն վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը։ Ցավոք, կան որոշ թեստեր, որոնք...
Երեք տարի է՝ արդարադատության նախարարության հետ անվերջ բանակցությունների մեջ ենք, որպեսզի պարզեցնենք, դրսում ծնվածին պետք չէ հարցնել՝ ով է եղել Շուշանիկի մայրը։ Մեզ չի՞ հետաքրքրում, որ վաղը այս մարդիկ վրացիներ լինեն։ Վաղը նրանց մեջ կծնվի Դեմնա Գվասալիա, Կվարացխելիա, հետո կուզենանք ասել, որ պարզվում է՝ վրացի է։
Հիմա մենք պետք է նրանց ձեռք պարզենք, որ եկեք ու եղեք վրացի։ Եղեք գերմանացի, անգլիացի, ամերիկացի, ռուս, ինչ ուզում եք, բայց միևնույն ժամանակ եղեք վրացի, քանի որ այս կապը, որն ունեք մեզ հետ, շատ թանկ է և շատ անհրաժեշտ մեզ, երկրին, պետությանը։ Հետևաբար, թռիչքների մասին մտածելու փոխարեն մտածենք քաղաքացիություն տալու մասին։ Սա նրանց առաջին խնդրանքն է։
Այստեղ ես ցուցակ ունեմ՝ մայիսի 15-ից մինչ օրս հանձնաժողով ուղարկված քաղաքացիություն ստանալու խնդրանքները Ռուսաստանից։ Որտեղ անվտանգության հարց կա, այնտեղ իմ ներկայացուցիչը ձայն չի տալիս, բայց եթե անվտանգության հարց չկա, ասենք զինվորական պաշտոն է զբաղեցրել կամ անվտանգության առումով հարցական կարող է լինել, իրենց՝ ոչ, բոլորին, քանի որ նրանք մեր երեխաներն են, որտեղ էլ որ ապրած լինեն, ինձ չի հետաքրքրում, թե նրանք ապրել են Ռուսաստանում և չեն կարողացել գալ, եթե նրանք ապրել են Ամերիկայում և չեն կարողացել գալ: Գլխավորն այն է, որ այս երկիրն իրավունք չունի կորցնելու այս մարդկանց։ Ի դեպ, ոչ մի երկիր իրավունք չունի դա անել, բայց փոքր երկրի համար դա ավելի կարևոր է։
Եթե այնտեղ ինչ-որ պարերի ու խաղերի համար գումար ենք ուղարկում, դա սփյուռքին օգնել չէ։ Սփյուռքին օգնելը նրանց մերը համարելն է։
Իսրայելը դրա օրինակն է՝ քաղաքացիությունը ինքնաբերաբար վերադարձվում է, եթե մարդը պնդում է, որ ծագումով հրեա է: Ինչի՞ց ենք անհանգստանում, ինչի՞ց ենք վախենում։ Ես չգիտեմ, մենք վախենում ենք ամեն ինչից, բացի... ինչո՞ւ պետք է վախենանք մերոնցից»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է, որ դժվար է հաշվել, թե քանի հոգի է ներկայացնում վրացական սփյուռքը.
«Ասում էին, որ Ռուսաստանում մեկ միլիոն կա։ Ռուսաստանում մեկ միլիոն չկա, մենք դա շատ լավ գիտենք։ Մոտ կես միլիոն եթե լինի, այն էլ կիսով չափ վրացի են, կիսով չափ ռուս, բայց հաշվելը շատ դժվար է։
Մնացած երկրներում նույնպես դժվար է, քանի որ անօրինականները ոչ մի տեղ չեն հաշվվում, բայց հավանաբար ավելի մոտ են միլիոնին։ Մեր պետության համար սա շատ մեծ մարտահրավեր է պահպանել բոլոր կապերը նրանց հետ և չկորցնել մեր քաղաքացիներին կամ հայրենակիցներին»։
Նրա խոսքով, սփյուռքի ներկայացուցիչները պետք է զգացողություն ունենան, որ ներգրավված են երկրում ընթացող գործընթացներում։ Դրա համար, ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի, անհրաժեշտ է, որ նաև սփյուռքի ներկայացուցիչները մտնեն խորհրդարան, իսկ արտերկրում ապրող քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։
Նախագահն իրավունք ունի բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն շնորհել այլ երկրի քաղաքացուն, որը հատուկ արժանիքներ ունի Վրաստանի առջև կամ որին քաղաքացիության շնորհումը բխում է պետության շահերից։ Պետական շահերը գնահատելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ այլ երկրի քաղաքացին Վրաստանն իր հայրենիքն է համարում, իսկ ինքը կամ նրա նախահայրը քաղաքական կարծիքի կամ տարբեր ժամանակներում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով արտագաղթած անձ է։
Շահագրգիռ անձի կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը պատրաստում է Պետական ծառայությունների զարգացման գործակալության հանձնաժողովը։ Հանձնաժողովի 6 անդամներից երկուսը ներկայացնում են գործակալությունը, երկուսը ներկայացնում են Պետական անվտանգության ծառայությունը, երկուսը՝ նախագահի աշխատակազմը։
Բացառության կարգով քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է սահմանված կարգով տիրապետի Վրաստանի պետական լեզվին, Վրաստանի պատմությանը և իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Գործակալությունը վերջնական որոշման համար հանձնաժողովի եզրակացությունն ուղարկում է նախագահին։ Նախագահի որոշումը չի կարող բողոքարկվել։ Քաղաքացիություն ստանալու համար նորից դիմել հնարավոր է մեկ տարի անց։