Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում, այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան որոշել է հրաժարական ներկայացնել, իսկ հանրահավաքի մասնակիցները կլքեն «կառավարական շենքերը»։ Ինքնահռչակ հանրապետությունում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ՝ նախագահի պարտականությունները կկատարի այսպես կոչված փոխնախագահ Բադրա Գյունբան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար ես լքում եմ Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը»,- ասված է հայտարարության մեջ, որով Բժանիան դիմել է խորհրդարանի դե ֆակտո նախագահ Լաշա Աշուբային։ Այսպես կոչված խորհրդարանն այս դիմումը պետք է քննարկի այսօր՝ նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում։
Այսպես կոչված Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները սկսվել են նոյեմբերի 18-ին և, ինչպես ասել է Բադրա Գյունբան, տևել են ավելի քան 9 ժամ։ Ցույցի մասնակիցների կողմից այսպես կոչված խորհրդարանի, նախագահի վարչակազմի և նախարարների կաբինետի շենքերից դուրս գալը դարձել է Ասլան Բժանիայի հրաժարականի հիմնական նախապայմանը։ Համաձայնագրի մեկ այլ կետի համաձայն՝ Բադրա Գյունբան պետք է այսպես կոչված վարչապետի պաշտոնից ազատի Ալեքսանդր Անկվաբին, իսկ նրա փոխարեն նշանակի Վալերի Բգանբային։
«Աբխազիայի ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբայի խոսքով՝ հերթական քաղաքական ճգնաժամը մնացել է անցյալում։ Նա հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը կկայունացնի քաղաքական իրավիճակը։
«Շնորհակալություն բոլորին մեր աբխազական ոգու գոյության համար։ Մենք փոքր ազգ ենք, բայց ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մեզ ոչ մեծ կապիտալը, ոչ օլիգարխները, ոչ արտաքին ուժը չեն կարող վախեցնել։ Մենք պայքարելու ենք մեր շահերի համար, հայրենիքի ու հողի ամեն մի թիզի համար»,- դիմել է Արձինբան այսպես կոչված խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին։
Բողոքի ցույցերը օկուպացված Աբխազիայում սկսվել են ուրբաթ օրը՝ նոյեմբերի 15-ին։ Սոխումիում ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները, հավաքվել էին այսպես կոչված խորհրդարանի մոտ և պահանջում էին Ռուսաստանի հետ ստորագրված «ներդրումային համաձայնագրի» վավերացումից հրաժարվել։ Նրանք գրավել են դե ֆակտո խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և նախարարների կաբինետի շենքերը։ Իրադարձությունների ֆոնին Ասլան Բժանիան լքել է Սոխումին։ Նոյեմբերի 16-ին նա որպես իր հրաժարականի պայման է նշել «կառավարական շենքերի» ազատումը, ինչին ցուցարարները չեն համաձայնել։ Դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները գնահատել են որպես «պետական հեղաշրջում»։