Ավելի քան 2 շաբաթ է՝ Վրաստանը թույլ չի տալիս ուկրաինացի բանտարկյալներին մուտք գործել երկիր․ Meduza

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանը հրաժարվում է թույլ տալ երկիր մուտք գործել Ուկրաինայից եկած նախկին բանտարկյալներին, որոնք բռնի կերպով տեղափոխվել են ռուսական գաղութներ։ Արդեն 14-րդ օրն է, ինչ 7 մարդ Վերին Լարսի սահմանային անցակետի տարածքում է բնակվում։ Այս մասին գրում է Meduza ռուսալեզու հրատարակությունը՝ հիմնվելով Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնող Volunteers Tbilisi կազմակերպության վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կազմակերպության կամավորների խոսքով՝ տղամարդիկ առաջին անգամ փորձել են հատել սահմանը հոկտեմբերի 11-ին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ պատճառաբանելով Ուկրաինայի ԱԳՆ-ից պատասխան ստանալու անհրաժեշտությունը։ Նշենք, որ 7 հոգուց միայն չորսն ունեն ուկրաինական անձնագիր, իսկ մյուս երեքը միայն ռուսական գաղութներից ազատման վկայականներով են։

Սահմանային անցակետում տղամարդիկ ստիպված են քնել հատակին, նրանց սնունդ ու ջուր են տալիս կամավորները։

Նրանցից բոլորն իրենց պատիժը կրել են Խերսոնի գաղութներում։ 2022 թվականի աշնանը, երբ ռուսական զինված ուժերը նահանջել են Խերսոնից, նրանք տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ 2022 թվականին Խերսոնից Ռուսաստանի տարածք է տեղափոխվել 2 500 բանտարկյալ։

Տղամարդկանցից մեկի խոսքով՝ ազատ արձակվելուց հետո նրանց տեղավորել են Վոլգոգրադի արտաքսման կենտրոնում, որտեղ նրանց ութ տարով արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Նախկին բանտարկյալներից մեկն ասում է, որ ի նշան բողոքի ինքնավնասում է կատարել։ Նա ստացել է բժշկական օգնություն և ներկայում գտնվում է կայուն վիճակում։ «Մենք բոլորս Ուկրաինայի քաղաքացիներ ենք, և մենք պարզապես ցանկանում ենք տուն վերադառնալ»,- ասել է ուկրաինացիներից մեկը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանը հրաժարվում է նախկին ուկրաինացի բանտարկյալներին իր տարածք թողնել։ Օգոստոսի վերջին վեց հոգուց բաղկացած ուկրաինացիների խումբը տասը օր անցկացրել է Վերին Լարսի անցակետում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):