Այդ հանրահավաքներն անցկացվում էին ստրկական կեցվածքով. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Անցած շաբաթների ընթացքում քաղաքական փոքրամասնության մի քանի հանրահավաքներ են իրականացվել։ Այդ հանրահավաքները և մեր այսօրվա հավաքն առանձնանում է մեկ հիմնական սկզբունքային բանով. այդ հանրահավաքներն անցկացվել էին ստրկական կեցվածքով»,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով կառավարության կողմից կազմակերպված «համընդհանուր հավաքին»՝ ի պաշտպանություն «գործակալների մասին» ռուսական օրենքի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Որպեսզի հանրահավաքը բազմահազարանոց լիներ, իշխանությունները Վրաստանի բոլոր շրջաններից Թբիլիսի են տեղափոխել բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին։ Շրջաններից ավտոբուսների մեկնելուց առաջ քաղաքապետարանի ներկայացուցիչները ստուգել են՝ արդյո՞ք ցուցակում ընդգրկված բոլոր քաղծառայողները եկել են։

«Վրացական երազանքի» հավաքին հակաարևմտյան ուղերձներով հանդես եկավ նաև կառավարության ղեկավարը։

«Երբ երկիրը դառնում է Եվրամիության անդամ, ոչ միայն Եվրամիությունն է թույլ տալիս այդ երկրին մտնել իր տուն, այլև այդ երկիրը թույլ է տալիս, որ Եվրամիությունը մտնի իր տուն: Ուստի, Վրաստանը լիակատար իրավունք ունի պահանջելու Եվրամիությանը հարգել մեր ինքնիշխանությունն ու արժեքները նախքան մեր երկիր մուտք գործելը։

...մենք չենք կարող համաձայնել որևէ պահանջի, որը ենթադրում է հրաժարվել Վրաստանի անկախությունից։

2020 թվականից արմատական ​​ընդդիմությունն ու հարակից «Էնջեոները» արդեն երկու անգամ փորձել են հեղափոխություն կազմակերպել։

Նրանք 3 տարի հանգիստ չտվեցին այս երկրին և գործնականում այն ​​պահեցին մշտական ​​հեղափոխական ռեժիմի մեջ։ Եթե ​​ավելի հեռուն գնանք, ապա 20 տարի նրանք հանգիստ չեն տվել մեր երկրին։ Հիմա էլ սեփական սև փողերը թաքցնելու համար չեն խուսափում երկիրը խաթարելու երրորդ փորձից։

Բոլոր նրանք, ովքեր դեմ են «Էնջեոների» թափանցիկությանը, ըստ էության, դրդված են միակ նպատակից՝ երբեք չթողնել այս երկիրը հանգստանալ, և անընդհատ աջակցել, այսպես կոչված բևեռացման փակ շրջանակին:

Հիշեցնենք, որ 3 տարվա ընթացքում իշխանությունը կանխել է երկիրը խաթարելու բոլոր փորձերը, խաղաղ է պահել երկիրը և ստացել թեկնածուի կարգավիճակ։ Այստեղից երևում է, որ եթե ոչ մեկի առաջ չխոնարհվես ու արժանապատվորեն կանգնես, արժանի արդյունք կստանաս։

Արդեն մի քանի ամիս է, ինչ մեզ սպառնում են, որ եթե չհրաժարվենք ԿԸՀ-ի և դատարանի անկախությունից, բանակցություններ չեն սկսելու Եվրամիության հետ։ Այստեղ մի բան պետք է ասել. այսօր նրանք բանակցություններ են սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, մինչդեռ Վրաստանը երկու երկրներից մեկ գլուխ բարձր է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, ինստիտուտների հզորության, կոռուպցիայի բացակայության և տնտեսական զարգացման առումով։ Ուստի առաջին հերթին Եվրամիության շահերից է բխում հնարավորինս արագ արդարության վերականգնումը։

Այստեղ կանգնելով դուք արտահայտում են Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության դիրքորոշումը։

Մենք կոչ ենք անում Եվրամիությանը, ի տարբերություն 2022 թվականի հունիսի, պատշաճ հարգանք ցուցաբերել վրաց հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և սկսել բանակցություններն այս տարի։

Սա վրաց հասարակության պահանջն է, որին արժանի է վրաց հասարակությունը և վրացական պետությունը։ Բացի այդ, կոչ ենք անում բոլորին հոգ տանել վրաց ժողովրդի, ոչ թե երկիրը խառնել ցանկացող «Էնջեոների» սև փողերը թաքցնելու մասին։ Սա կլինի արժանապատիվ և պատասխանատու վերաբերմունք վրաց ժողովրդի նկատմամբ։

Հոկտեմբերին մեզ սպասվում են ամենակարևոր խորհրդարանական ընտրությունները։ Դա որոշակի հանրաքվե է նաև «Էնջեոների» և կեղծ ազատական ​​քարոզչության մասին օրենքների վերաբերյալ։ Այսօր «Վրացական երազանքին» աջակցում է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը։ Ըստ այդմ, մենք վստահ ենք, որ «Վրացական երազանքը» հերթական անգամ մեծ առավելությամբ կհաղթի արմատական ​​ընդդիմությանը և 9-րդ անընդմեջ հաղթանակը կտոնի ընտրություններում»,- ասել է Կոբախիձեն։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում, իսկ ապրիլի 28-ի ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):