Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը «Վրացական երազանքի» կառավարությունից պահանջում է ազատ արձակել Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
ԵԽԽՎ նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ լրագրողի ազատազրկումն անարդար է։
«Նա բանտարկված է, հացադուլի մեջ է, և մենք՝ անձամբ ես և Վեհաժողովը, խնդրում ենք Վրաստանի կառավարությանը ազատ արձակել նրան։ Որովհետև սա անարդար է, անարդարացի:
Այն, ինչ հիմա նրա հետ կատարվում է բանտում, շատ մոտ է խոշտանգումների։
Ոչ այն պատճառով, որ [Մզիա Ամաղլոբելին պետք է ազատ արձակվի], որովհետև ես դա պահանջում եմ որպես նախագահ, այլ որովհետև, միևնույն ժամանակ, սա Վրաստանի կառավարության համար ապացուցելու միջոց է, որ իսկապես հարգում է մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԽԽՎ նախագահը։
Թեոդորոս Ռուսոպուլոսը Վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հիշեցնում է, որ այս տարի լրանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 75-ամյակը, և որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, որոնք հարգում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, պետք է կատարեն իրանց պարտավորությունները։
Հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն ճանաչեց «Վրացական երազանքի» անդամներից կազմված վրացական պատվիրակության հավատարմագրերը, սակայն սահմանափակեց նրանց իրավունքները։ Վեհաժողովը պահանջում է մի շարք պայմանների կատարում, այդ թվում՝ «նոր իսկապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների» կազմակերպում և քաղբանտարկյալների ազատ արձակում մինչև ապրիլ։ Վրացական պատվիրակությունը՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ, հայտարարել է վեհաժողովում աշխատանքները դադարեցնելու մասին։
Batumelebi և Netgazeti անկախ լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Նա նախնական կալանքի տակ է, հունվարի 12-ից ի նշան բողոքի հացադուլ է անում։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) տվյալներով՝ Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը գնալով վատանում է, և նա արդեն դժվարությամբ է քայլում փաստաբանի հետ հանդիպման համար անհրաժեշտ ճանապարհը։ Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ համապատասխան կառույցներն իրենց տեղեկություններ չեն տրամադրում նրա առողջական վիճակի մասին։
Լրագրողը ոստիկանապետին մեղադրում է ոչ պատշաճ վերաբերմունքի մեջ։ Նրա խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանության բաժանմունքում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել իր նկատմամբ, թքել երեսին, ինչպես նաև, նրա հրամանով իրեն հնարավորություն չեն տվել ջուր խմել և զուգարանից օգտվել։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկում բաժանմանունք։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել ու սպառնացել է։
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է), այլ ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։ Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
