«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, բռնության ու դաժանության մակարդակը բացարձակապես անընդունելի է։ Մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, այս ամենը յուրաքանչյուր ժողովրդավարության մի մասն է, բայց բռնությունը, դաժանությունը բացարձակապես անընդունելի են»,- ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին արձագանքել է Վրաստանում վերջին 12 օրվա զարգացումներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
Հերչինսկիի խոսքով՝ Եվրամիությունը ցնցված է բռնություններից և կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, որը ցանկանում է ավելի լավ ապագա և երկրի անդամակցությունը Եվրամիությանը։
«Անցած շաբաթ ես Բրյուսելում էի, հնարավորություն ունեցա զրուցելու Եվրամիության 27 դեսպանների հետ, հանդիպեցի նաև իմ նոր գործընկերների հետ, ղեկավարության փոփոխություն եղավ Եվրամիության ինստիտուտներում։ Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն և կքննարկեն Վրաստանի հարցը։ Հաջորդ շաբաթվա վերջին Վրաստանը կրկին կքննարկվի Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ: Կարծում եմ՝ մեզանից շատերը ԵՄ մայրաքաղաքներում, ինչպես նաև ԵՄ կառույցներում հասել ենք այն փուլին, որտեղ պետք է գործենք։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ հետևանքներ կլինեն։ Տեսնենք, թե երկուշաբթի օրը ինչ կպայմանավորվեն անդամ երկրները»,- ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ բոլոր միջոցները կդիտարկվեն։
«Ես միշտ շատ հստակ եմ, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցների քաղաքականությանը։ Սա շատ բարդ հարց է ԵՄ-ի համար, քանի որ մեզ անհրաժեշտ է 27 անդամ երկրների միաձայնությունը, սակայն
այն, ինչ կատարվում է Վրաստանում վերջին 12 օրվա ընթացքում, անկասկած պահանջում է պատժամիջոցներ, և ես գիտեմ, որ արդեն աշխատանքներ են տարվում պատժամիջոցների նախապատրաստման ուղղությամբ։
Միաձայնության հասնելը կախված է բոլոր 27 մայրաքաղաքներից։ Կարծում եմ, հուսով եմ, որ ԵՄ-ի ցանկացած մայրաքաղաք կդժվարանա անտեսել բռնության մակարդակը, դաժանության մակարդակը։ Կկիրառվեն արդյոք պատժամիջոցներ, կտեսնենք երկուշաբթի օրը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են»,- ասել է դիվանագետը։
Ըստ Պավել Հերչինսկիի՝ քննարկվող տարբերակը Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի կասեցումն է.
«Տեսնենք, թե ինչ կորոշեն անդամ երկրները։
Առկա է անձնագրերի որոշ կատեգորիաների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու տարբերակ։ Մենք միշտ ասել ենք, որ չենք ցանկանում վնասել բնակչությանը, չենք ցանկանում պատժել Եվրամիության արժեքներին իրենց հավատարմությունն արտահայտող մարդկանց, ովքեր Թբիլիսիի և շատ այլ քաղաքների փողոցներում են ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, սակայն մենք չենք կարող լռել բռնության և դաժանության համար պատասխանատու իշխանությունների մասին։
Անդամ երկրները դա կքննարկեն երկուշաբթի օրը, և հուսով եմ, որ արդեն երկուշաբթի որոշում կկայացվի»։
Դեսպանը նշել է, որ հավաքների և արտահայտվելու ազատությունն այն սկզբունքներն են, որոնց վրա կանգնած է Եվրամիությունը, այդ իսկ պատճառով դատապարտում է Թբիլիսիի փողոցներում շարունակվող բռնությունները։
«Սա բացարձակապես անընդունելի է, հատկապես, երբ դա ուղղված է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցչին, ում պետք է թույլ տալ ազատորեն կատարել իրենց պարտականությունները, աշխատել։ Անձամբ ես իսկապես ցնցված եմ, շատ երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկվել։ Հուսով եմ, որ բռնության այս աննախադեպ մակարդակն անմիջապես կդադարի»,- ասել է ԵՄ դեսպանը։
Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չմտցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը, որին հաջորդել են զանգնվածայային բողոքի ցույցեր երկրում։