Այս օրենքը հեռացնում է Վրաստանը ԵՄ-ից, այս հայտարարությանը սատարում են 27 անդամներից 26-ը. Բորել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը հեռացնում է երկիրը Եվրամիությունից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Երկրորդ անգամ անընդմեջ մենք կքննարկենք Վրաստանում անհանգստացնող քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, որ պաշտոնական դերակատարների կողմից տարածված ապատեղեկատվություն կա Եվրամիության և նրա արժեքների վերաբերյալ։ Ամենաբարձր մակարդակով մենք լսեցինք վրացիների ձայները, որոնք հանկարծ հայտարարեցին, որ այս օրենքը երկիրը մոտեցնում է Եվրամիությանը։ Ես ուզում եմ պարզաբանել՝ ոչ, ոչ։ Այս օրենքը և դրա շուրջ բոլոր բացասական իրադարձությունները Վրաստանին հեռու են պահում Եվրամիությունից։ Ավելի պարզ, ավելի հակիրճ չի կարող լինել՝ դա Վրաստանին հեռացնում է Եվրամիությունից։ Այս հայտարարությանը կողմ են 27 անդամներից 26-ը։ Միաձայնություն չկա, բայց իրավիճակի քաղաքական գնահատական ​​տալու համար մեզ միաձայնություն պետք չէ։

Մենք հասկանում ենք, որ այդ դինամիկան դեմ է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության կամքին, և [ԱԳ] նախարարների ճնշող մեծամասնությունը հստակ նշում է, որ Վրաստանի կառավարությունը երկիրը հեռացնում է Եվրամիությունից, և եթե կառավարությունը չփոխի իր գործելաոճը, Վրաստանը չի կարողանա առաջ շարժվել դեպի Եվրամիություն։ Կարող եմ ավելի բարձր ասել, բայց ոչ հստակ։ Եթե ​​կառավարությունը չփոխի գործելաոճը, Վրաստանը չի կարողանա գնալ Եվրամիության ճանապարհով։

Միաժամանակ մենք կավելացնենք մեր աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին։ Մենք կդիմակայենք ապատեղեկատվությանը և կմեծացնենք աջակցությունը ընտրական գործընթացին»,- ասել է Բորելը արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կշարունակեն հետևել Վրաստանում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում միջոցներ կկիրառեն։

«Մենք կնվազեցնենք մեր քաղաքական շփումներն ու հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք քննարկում ենք կառավարությանը տրամադրվող մեր ֆինանսական օգնությունը կասեցնելու և Եվրոպական խաղաղության մեխանիզմի մեր աջակցությունը վերանայելու հարցը։

Դա կարելի է անել անհապաղ, բայց մենք կշարունակենք ուսումնասիրել իրավիճակը և հետագա վատթարացման դեպքում միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Բորելը` ընդգծելով, որ իրենք կանգնած են Վրաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով եվրոպական ապագայի օգտին կատարված ընտրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ռուսական օրենքի ընդունումից հետո Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորություններն աճել են 20-30 տոկոսով։ «Մինչ օրենքի նախաձեռնումը բանակցություններ սկսելու զրոյական հնարավորություն կար»,- հունիսի 17-ին լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):