Այս օրենքի ընդունումը հակասում է երկրի շահերին. ՍԴ աշխատակիցներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի աշխատակիցները համատեղ հայտարարությամբ արձագանքել են «օտարերկրյա գործակալների» մասին խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած օրինագծերին և նշել, որ դրանց ընդունումը հակասում է պետության շահերին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք՝ հանրային ​​ծառայողներս, հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, որը հստակ նշված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում, որը երկար դարեր որոշվել է վրաց ազգի կողմից ձևավորված պատմական և իրավական ժառանգության համաձայն, կարծում ենք, որ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրումը՝ որպես պետության ազատության և ժողովրդավարական զարգացման երաշխիք, պարտավորեցնում է ցանկացած ժամանակի կառավարությանը գործել այդ նպատակն ապահովելու համար։

Այն պայմաններում, երբ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքների նախագծերը, հաշվի առնելով դրանց նախաձեռնման ժամանակը, ձևն ու համատեքստը, երկրում հասարակության բևեռացվածության խորացման պատճառ դարձան, միևնույն ժամանակ, Վրաստանի միջազգային գործընկերների արձագանքները օրինագծերի վերաբերյալ խիստ բացասական են՝ մատնանշելով օրինագծերի անհամատեղելիությունը Եվրամիության արժեքների և հիմնարար սկզբունքների հետ՝ մենք կարծում ենք, որ նշված օրինագծերի ընդունումը հակասում են պետության շահերին և վնասում է Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացին։

Հայտարարությունը ստորագրողներս տեղյակ ենք օրենքի նախագծի բովանդակությանը և դրանից բխող վտանգներին, հրապարակելով նշված հայտարարությունը, օգտագործում ենք Վրաստանի Սահմանադրությամբ պաշտպանված խոսքի ազատությունը և հայտնում ենք մեր քաղաքացիական դիրքորոշումը»,- ասված է հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Սահմանադրական դատարանի 15 աշխատակիցներ.

  • Բարամաշվիլի Թամար - Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների բաժնի գլխավոր իրավախորհրդատու-խորհրդատուների ղեկավար։
  • Գվիմրաձե Գիորգի - Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների դեպարտամենտի ավագ իրավախորհրդատու:
  • Դանելիա Գվանցա - Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների դեպարտամենտի ավագ իրավախորհրդատու:
  • Դոլուաշվիլի Նինո - Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների դեպարտամենտի իրավախորհրդատու։
  • Կենճաձե Մարինա - Վրաստանի Սահմանադրական դատարանի քարտուղարության կոլեգիայի նախագահի օգնական։
  • Կիկնաձե Թամարի - դատավորի ավագ օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։
  • Լաշխիա Գվանցա - դատավորի ավագ օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։
  • Մաճարաշվիլի Լելա - դատավորի ավագ օգնական, Վրաստանի սահմանադրական
  • Մեսխիա Թամար - դատավորի ավագ օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։
  • Մձևաշվիլի Մարի - պրակտիկանտ, Վրաստանի սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների վարչություն:
  • Օբոլաշվիլի Թոռնիկե - Վրաստանի Սահմանադրական դատարանի քարտուղարության խորհրդի նախագահի ավագ օգնական։
  • Պիրվելաշվիլի Նիկա - Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական ապահովման և հետազոտությունների դեպարտամենտի ավագ իրավախորհրդատու:
  • Ղոլիջաշվիլի Դավիթ - դատավորի ավագ օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։
  • Ճիոկաձե Լևան - դատավորի օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։
  • Խավթասի Իվա - դատավորի օգնական, Վրաստանի սահմանադրական դատարանի քարտուղարություն։

Մարտի 7-ին և 8-ին իշխանությունները ցրեցին ռուսական օրենքի դեմ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Ներքին գործերի նախարարությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ է կիրառել։ Առանց նախնական զգուշացման կիրառվել են հատուկ միջոցներ։ Քաղաքացիների խոսքով՝ իրենց դեմ նաև կիրառվել են ռետինե փամփուշտներ։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների հանդեպ։ Բանավոր և ֆիզիկական հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Մարտի 8-ի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցներին անխնա ցրելուց հետո ցուցարարները դիմակայել են հատուկ ջոկատայիններին ու քարեր նետել նրանց մեքենաների վրա։ Խորհրդարանի հարակից փողոցներում վնասվել և այրվել է նաև ոստիկանական մեքենա։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծը։ Օրենքը անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հռչակում է «օտարերկրյա գործակալներ» և բազմաթիվ լծակներ է տալիս դրանք սահմանափակելու կամ փակելու համար։ Քվեարկության արդյունքներով նիստում գրանցում են անցել սակայն քվեարկությանը չեն մասնակցել «Վրացական երազանքի» չորս պատգամավորներ՝ Դավիթ Սերգեենկոն, Վլադիմիր Չաչիբաիան, Քեթևան Դումբաձեն և Իրակլի Մեձմարիաշվիլին։ Ավելի ուշ Դումբաձեն և Մեձմարիաշվիլին հայտարարել են, որ կողմ են քվեարկել օրինագծին, սակայն տեխնիկական սխալ է եղել։

«Օտարերկրյա գործակալների գրանցման» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքների նախագծերը քննադատության են ենթարկվում ինչպես երկրի գործընկերների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք Վրաստանի իշխանություններին կոչ են անում մերժել դրանք։ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, նման օրենքի ընդունումը մեծ հետընթաց կլինի Վրաստանի համար և ԱՄՆ-ի՝ վրաց ժողովրդի գործընկերը լինելու ունակության համար։ Փրայսի խոսքով՝ ով կողմ քվեարկի օրենքին, մասամբ պատասխանատվություն կկրի վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումների համար սպառնալիք ստեղծելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):