Այսօր Փարիզում պաշտոնապես կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հուլիսի 26-ից Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կանցկացվեն XXXIII ամառային օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ առաջին անգամ այս տարի Օլիմպիական խաղերի մասնակից երկրների մարզիկների շքերթը կանցկացվի ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետի վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Շքերթը կմեկնարկի Աուստերլից կամրջից՝ եվրոպայի ժամանակով ժամը 19:30-ին: Մինչ եզրափակիչ շոուի բացումը, մարզիկները մինչև Տրոկադերո նավով 6 կիլոմետր կանցնեն։

Օլիմպիական մեդալների համար կպայքարեն 206 երկրների 10 500 մարզիկներ, իսկ մեդալներ կշնորհվեն 32 մարզաձևերում։ Վրացի մարզիկները հանդես կգան սպորտի 9 տեսակներում՝ ձյուդո, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, հրաձգություն, աթլետիկա, լող, բատուտի վրա ցատկ և սուսերամարտ։

Վրացի մարզիկները Օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից, իսկ որպես անկախ երկիր՝ Վրաստանն առաջին անգամ հայտնվել է 1996 թվականին՝ Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում։

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Վրաստանից կմասնակցի 28 մարզիկ, ամենաքիչը խաղերի պատմության մեջ, այդ թվում՝ 4 օլիմպիական չեմպիոններ՝ Նինո Սալուկվաձե - հրաձգություն (Սեուլ 1988), Լաշա Տալախաձե - ծանրամարտ (Ռիո դե Ժանեյրո 2016, Տոկիո 2020), Լաշա Շավդատուաշվիլի - ձյուդո (Լոնդոն 2012), Լաշա Բեքաուրի - ձյուդո (Տոկիո 2020)։ Վրաստանի հավաքականի դրոշակակիրները, ինչպես նախորդ Օլիմպիական խաղերում, կլինեն Լաշա Տալախաձեն և Նինո Սալուկվաձեն։

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերում հանդես կգա կանանց և տղամարդկանց խառը ձյուդոյի հավաքականը։ 21-ամյա ձյուդոիստ, աշխարհի գործող չեմպիոն Գիորգի Սարդալաշվիլին առաջին անգամ կմասնակցի մրցումներին։

Վրացի մարզիկները լողի ոչ մի տեսակի օլիմպիական արտոնագիր չեն ստացել, սակայն, չնայած դրան, միջազգային ֆեդերացիան Վրաստանին շնորհել է այսպես կոչված 2 «վայրի քարտ»։ Մասնակիցներից է 15-ամյա Անա Նիժարաձեն (100 մետր բատերֆլայ), ով օլիմպիական խաղերի դեբյուտանտն է և պատվիրակության ամենափոքր անդամը։

Վրաստանի կառավարությունը օլիմպիական չեմպիոններին կտրամադրի մեկ միլիոն լարի, արծաթե մեդալակիրներին՝ կես միլիոն, իսկ բրոնզե մրցանակակիրներին՝ 250 հազար լարի։

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տվել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել միայն չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշների և ազգային այլ պարագաների։

Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կտևեն երկու շաբաթ և կավարտվեն օգոստոսի 11-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):