Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այսօր՝ օգոստոսի 11-ին, հայտնաբերվել է 3 դի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
«Այսօր հայտնաբերվել է 3 դի և մեկ դիակի մաս։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- օրվա վերջում հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։
3 դիերից մեկը փրկարարները հայտնաբերել են առավոտյան ժամերին՝ Ռիոնի գետում՝ աղետի էպիկենտրոնից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
Մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 3-ին, սառցադաշտային սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Աղետը հողին է հավասարեցրել հանգստավայրի քոթեջները, վնասել հյուրանոցներ, քշել մեքենաներ և քանդել Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։ Փրկարարներին միայն երեք ժամ անց՝ սահմանային ոստիկանության ուղղաթիռներով է հաջողվել հասնել աղետի գոտի։ Օգոստոսի 3-ին և 4-ին Շովիից դուրս է բերվել 210 մարդ։
Սելավի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, որոնցից 19-ի ինքնությունը պարզվել է։ Շուրջ 10 հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես մահացածների, այնպես էլ անհետ կորածների թվում կան երեխաներ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ողբերգությունից խուսափել հնարավոր չէր։
