Այսօր խորհրդարանում նախատեսված նիստերը, այդ թվում՝ ԱԳ նախարարի լսումները, չեղարկվել են

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի խորհրդարանում նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, չեն անցկացվի։ Բյուրոյի նիստը նշանակված էր ժամը 11:45-ին, իսկ լիագումար նիստը պետք է սկսվեր ժամը 12:00-ին։ Այսօրվա նիստում «Նախարարի ժամ» ձևաչափով պատգամավորները պետք է լսեին և հարցեր ուղղեին արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները «հարձակվել են» օրենսդիր մարմնի վրա, ինչի պատճառով վնասվել են շենքն ու ենթակառուցվածքները։ «Այս պահին համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվում են մաքրման և վերականգնման աշխատանքներ»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

Մինչև ժամը 14:00-ն խորհրդարանում գործելու է անվտանգության կարմիր մակարդակ, ինչը նշանակում է, որ ոչ մի անձի չի թույլատրվի ներս մտնել, բացառությամբ նրանց, ում «խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը նույնականացրել է սպառնալիքի առանձնահատկություններին և դրանից խուսափելու անհրաժեշտությունը»: Ժամը 14:00-ից հետո կակտիվանա դեղին մակարդակը, որի ժամանակ այցելուների մուտքը խորհրդարան կսահմանափակվի։ Շենքում մուտք կգործեն միայն խորհրդարանի աշխատակիցները: Ինչպես պարզաբանել են խորհրդարանում, նշված միջոցառման նպատակը օրենսդիր մարմնում աշխատանքային և անվտանգ միջավայր ապահովելն է։

«Վրաստանի խամաճիկ կառավարությունը կողպեք դրեց խորհրդարանի վրա, նրանք թաքցրին արտաքին գործերի նախարարին, և վախեցած մարդիկ փաստացի չեղարկեցին օրենսդիր մարմնի աշխատանքը», - ասել է Ռոման Գոցիրիձեն, ով խորհրդարան էր եկել ընդդիմադիր այլ պատգամավորների հետ միասին։

Մայիսի 1-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, ինչը դարձավ հերթական բազմահազարանոց բողոքի ակցիայի պատճառ։ Հանդիպումից հետո «Վրացական երազանքի» անդամները ոստիկանական շղթայի օգնությամբ լքել են շենքը։

Լուսանկարը՝ REUTERS/Irakli Gedenidze

Չիտաձեի փողոցում՝ օրենսդիր մարմնի մուտքերից մեկի մոտ, հատուկ ջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ, կիրառվել է նաև արցունքաբեր գազ։ Քաղաքացիներին նաև ռետինե փամփուշտներ է դիպել, թեև ՆԳՆ-ն հերքում է, որ այդ գործիքն օգտագործել է հանրահավաքը ցրելու համար։ Հանրահավաքի մասնակիցները խորհրդարանի մոտ մնացել են մինչև առավոտ։ Նրանք աղբամաններով և շինարարական փայտյա ցանկապատերով փակել են խորհրդարանի բակի մուտքի դարպասը։ Բացի այդ, ցուցարարները օրենսդիր մարմնի շենքի պատի վրա «Կրեմլի մասնաճյուղ» մակագրություններ են թողել։

Խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը մայիսի 13-ից, քանի որ, բացի Սուրբ Զատիկից և մայիսի 9-ից, Վրաստանի կառավարությունը մայիսի 7-ը, 8-ը և 10-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ «տասնօրյա արձակուրդները» հայտարարվել են ռուսական օրենքի դեմ բողոքը թուլացնելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):