Ազգային բանկը լարին ամրապնդելու համար վաճառել է ևս 48,7 մլն դոլար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսօր՝ մայիսի 28-ին, Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառքի է հանել 60 մլն ԱՄՆ դոլար, որից վաճառվել է 48 մլն 700 հազարը։ Ազգային բանկի տվյալներով՝ միջին կշռված փոխարժեքը կազմել է 2,7829։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Երեկ՝ մայիսի 27-ին, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում «oտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա նախագահի վետոյի հաղթահարման ֆոնին ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4,34 թեթրիով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 5,18 թեթրիով։ Մեկ դոլարի պաշտոնական փոխարժեքը դարձել է 2,768 լարի, եվրոյինը՝ 3,0058 լարի։ Նշենք, որ լարին արժեզրկվել է վրացական շուկայում մնացած բոլոր արժույթների նկատմամբ։

 «Վրացական երազանքը» մտադիր է այսօրվա լիագումար նիստում հաղթահարել վետոն և վերջնականապես ընդունել ռուսական օրենքը։ Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն դիմել է «Վրացական երազանքի» պատգամավորներին և զգուշացրել օրենքի սպասվող հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ Ազգային բանկը ստիպված կլինի տասնյակ միլիոնավոր դոլարներով ավելի վաճառել։

«Լոնդոնի ֆոնդային բորսան ձեզ զգուշացրել է, որ տնտեսությունը կփլուզվի, եթե ընդունեք այս օրենքը և գնաք դավաճանության ճանապարհով։ Վրացական ընկերությունների բաժնետոմսերը մայիսից արժեզրկվել են 25%-ով։ Ձեզ զգուշացրել է լարին։ Օրենքի ընդունման օրը լարին ընկավ, և Ազգային բանկը պետք է 60 մլն դոլարի ինտերվենցիա իրականացներ։ Այն, ինչ հավաքել էր ապրիլին, մեկ օրում լցրեց ու կորցրեց։

Ռոման Գոցիրիձե

Այսօր նույնպես լարին կզգուշացնի ձեզ։ Այսօր էլ, հենց սեղմեք այս կոճակը, 85 հոգի, ովքեր տարրական կամք չունեն այդ մեկ քմահաճ ու ոչ ադեկվատ մարդուն ընդդիմանալու, ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ազգային բանկը տասնյակ միլիոններ պետք է ծախսի լարիին կանգնեցնելու համար»,- ասել է Գոցիրիձեն մինչև Ազգային բանկի միջամտության մասին հայտնի դառնալը։

Մայիսի 14-ին խորհրդարանի կողմից ռուսական օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո լարին կտրուկ արժեզրկվել է արտարժույթների նկատմամբ, ինչի պատճառով Ազգային բանկը վաճառել է 60 մլն դոլար։ Կտրուկ էժանացել է նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում ներկայացված վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը։ Փորձագետների կարծիքով՝ այդ ժամանակ շուկայում աժիոտաժի պատճառ են դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայտարարված պատժամիջոցները և Վրաստանին օգնության հնարավոր դադարեցման մասին հայտարարությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։