Վրաստան-Հունաստան եզրափակիչ հանդիպմանը հրավիրված Վրաստանի հավաքականի 26 ֆուտբոլիստները, ինչպես նաև թիմի մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը կպարգևատրվեն Պատվո շքանշանով։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Նրանք իսկապես արժանապատիվ մարդիկ են։ Սա նվազագույն գնահատականն է, որ նրանք կարող են ստանալ երկրից ու պետությունից։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ, շնորհավորել մեր ֆուտբոլիստներին, մեր ազգային հավաքականին և ֆեդերացիային։ Վստահ եմ, որ մեզ դեռ շատ հաղթանակներ ու հաջողություններ են սպասվում։ Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին Եվրոպայի առաջնությունում։ Ֆուտբոլն այսօր միակ ակտուալ թեման է, ուստի չեմ կարծում, որ արժե այլ հարցերի վերաբերյալ հայտարարություն անել»,- կառավարության նիստից առաջ ասել է Կոբախիձեն։
Վարչապետի և խորհրդարանի նախագահի ստորագրությամբ պաշտոնական դիմումն արդեն ուղարկվել է Վրաստանի նախագահին։ Պատվո շքանշանի են ներկայացվել՝
Վրաստանի ազգային հավաքականի կազմը․ Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա, Լուկա Գուգեշաշվիլի, Սոլոմոն Կվերկվելիա, Սաբա Սազոնով, Գուրամ Կաշիա, Գիորգի Գվելեսիանի, Լաշա Դվալի, Լուկա Լոչոշվիլի, Օթար Կակաբաձե, Գիորգի Գոչոլեիշվիլի, Վլադիմիր Մամուչաշվիլի, Լևան Շենգելիա, Գիորգի Ծիտաիշվիլի, Օթար Կիտեիշվիլի, Նիկա Կվեկվեսկիրի, Գիորգի Չակվետաձե, Սանդրո Ալթունաշվիլի, Գիորգի Քոչորաշվիլի, Ջաբա Կանկավա, Անզոր Մեքվաբիշվիլի, Զուրիկո Դավիթաշվիլի, Խվիչա Կվարացխելիա, Գիորգի Միքաուտաձե, Բուդո Զիվզիվաձե, Գիորգի Քվիլիթաիա։
Ազգային հավաքականի մարզիչներ․ Վիլի Սանիոլ, Ադել Շեդլի, Զուրաբ Խիզանիշվիլի, Դավիթ Գվարամաձե, Իրակլի Չիտաուրի, Լևան Զամթարաձե, Ֆաբիեն Բոսուետ, Դեյվիդ Ուեբ։
Ինչպես նաև՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին, առաջին փոխնախագահ Կախա Ճումբուրիձեն, փոխնախագահներ՝ Նիկոլոզ Ժղարկավան, Ալեքսանդր Իաշվիլին, Ակակի Ալադաշվիլին և տեխնիկական տնօրեն Զազա Զամթարաձեն։
Ազգային հավաքականի անձնակազմ․ Գիորգի Կացիտաձե, Վլադիմիր Դվալիշվիլի, Դավիթ Խարաբաձե, Գիորգի Չանգելիա, Միխեիլ Աբրամիշվիլի, Գիորգի Բժալավա, Թենգիզ Գուլբիանի, Գիորգի Կոչլաձե, Գրիգոլ Լեժավա, Գելա Գուչուա, Գիորգի Տուղաձե, Կոնստանտին Թեդելուրի։
Մարտի 26-ին Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։
«Վրաստանի պետական պարգևների և մրցանակների մասին» օրենքի համաձայն՝ Պատվո շքանշանը շնորհվում է անձին, որը Վրաստանի պետության վերականգնման գործում՝ կառավարման, պաշտպանության, օրենքի և կարգի ամրապնդման, տնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության, արվեստի կամ գրականության մեջ հատուկ ներդրում ունի, ինչպես նաև՝ սպորտային նվաճումների, հերոսության և նվիրումի համար: Օրերս նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ առաջնության հաղթող վրացի պրոֆեսիոնալ մարզիկ Իլիա Թոփուրիային։