Խոբիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության 11 անդամներից 10-ը լքել են կուսակցությունը։ Նրանք չեն պատրաստվում հրաժարվել սակրեբուլոյի պատգամավորների մանդատներից և ասում են, որ խմբակցությունը շարունակելու է աշխատել այլ անվան տակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Խմբակցության նախագահ Իա Ջիշկարիանիի խոսքով, կուսակցությունը լքելու որոշումը կայացվել է «Ազգային շարժման» ներկայիս ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, և իրենք նախատեսում են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիայի հետ, եթե վերջինս նոր հարթակ ձևավորի։ Ջիշկարիանիի խոսքով, սակրեբուլոյի պատգամավորների հետ միասին կուսակցությունը լքել են շրջանային կազմակերպության շուրջ 30 անդամներ։
Նախորդ օրերին «Ազգային շարժումը» լքել են նաև Բաթումիի, Զուգդիդիի, Ճիաթուրայի կազմակերպությունների անդամները։
«Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին չի մեկնաբանել իր կուսակիցների որոշումը։ Ֆեյսբուքում հրապարակվել է կուսակցության հիմնադիր, բանտում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ նրան չեն հետաքրքրում «ներքին ինտրիգները»։
«Հավանաբար «Միացյալ ազգային շարժումը» պետք է գնար այս ճանապարհով և վստահ եմ, որ այս գործընթացներից ավելի ուժեղ ու կազմակերպված դուրս կգա այս տարի։ Ես նույնպես մինչև վերջ պայքարի մեջ եմ ռուս օլիգարխի և Ռուսաստանի հետ (վերջերս Լավրովն ինձ նվիրեց Եվրոպայում ունեցած իր ելույթի կարևոր հատվածը)։ Այդ պատճառով ես Վրաստանի համար պայքարում եմ ռուսների ու նրանց կամակատարների դեմ ու ներքին խարդավանքներն ինձ չեն հետաքրքրում։ Ես միշտ բաց եմ տարբեր մարդկանց ու խմբերի համար՝ էլ ավելի ուժեղ միություն ստեղծելու համար՝ կա՛մ հիմա «Հաղթանակ կոալիցիայի» հարթակում, կա՛մ մի փոքր ուշ, երբ բոլորը կհասկանան, որ միասնությունն այլընտրանք չունի»,- գրել է Սաակաշվիլին։
Նոյեմբերի 27-ին «Ազգային շարժումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Նիկա Մելիան այլևս չի ներկայացնում այս կուսակցությունը, և այդ հարցը փակված է։
Լևան Խաբեիշվիլին «Ազգային շարժման» նախագահ է ընտրվել 2023 թվականի հունվարին։ Նրա թեկնածությանը սատարել են ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Նիկա Մելիան, ում պաշտոնավարման ժամկետը որպես կուսակցության նախագահ լրանալու էր 2024 թվականին, Կեզերաշվիլի-Մերաբիշվիլիին մեղադրել է ներկուսակցական գործընթացներին միջամտելու փորձի և ոչ ֆորմալ ազդեցության մեջ։
