Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Բաշկիրիայից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի նաև դեպի Թբիլիսի։ «Երկար սպասված թռիչքներ Ուֆայից Վրաստան»,- այսօր այս վերնագրով հայտարարություն է տարածել Ուֆայի միջազգային օդանավակայանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Հունվարի 26-ից Sukhoi Superjet 100 օդանավը շաբաթական մեկ անգամ թռիչքներ կկատարի Ուֆա-Թբիլիսի-Ուֆա երթուղով։ Օդանավակայանի տեղեկություններով՝ թռիչքները կիրականացնի իրենց ռազմավարական գործընկեր «Ազիմուտ» ավիաընկերությունը։
«Թռիչքի տևողությունը 3 ժամ է։ Տոմսերն արդեն վաճառվում են»,- ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության թույլտվությամբ «Ազիմուտ»-ն արդեն իրականացնում է թռիչքներ՝ Մոսկվա-Թբիլիսի, Միներալնիե Վոդի-Թբիլիսի, Սոչի-Թբիլիսի և Մոսկվա-Բաթումի երթուղիներով։
Սաքստատ-ի տվյալներով՝ 2023 թվականի առաջին երեք եռամսյակում Վրաստան է այցելել 1 686 200 օտարերկրյա այցելու։ Նրանցից 383 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի այդ, չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Արդեն մայիսի 19-ին «Ազիմուտ»-ի առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, իսկ մայիսի 20-ին Georgian Airways-ը Թբիլիսիից ուղևորներ է տեղափոխել Մոսկվա։ Հուլիսից ռուսական մեկ այլ՝ Red Wings ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութայիսի երթուղով։
Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրամիությունը և մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ՝ արգելված են թռիչքները ինչպես Ռուսաստանից, այնպես էլ դեպի Ռուսաստան։ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանին միանալ պատժամիջոցներին։
Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019 թվականից՝ Մոսկվայի միակողմանի որոշմամբ։ Դրա պատճառը ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի կատարած այցից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերն էին։
