Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը կարող է նաև Գրոզնիից ուղիղ չվերթներ իրականացնել Թբիլիսիի ուղղությամբ։ Այս հարցը քննարկել են Չեչնիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Ռամզան Չերխիգովը և «Ազիմուտի» գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի առաջադրանքի կատարման շրջանակներում մենք քննարկել ենք մի շարք խոստումնալից նախագծեր՝ կապված ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս ուղևորատար չվերթների աշխարհագրության ընդլայնման հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է ուղևորների ավիափոխադրման մի քանի ուղղությունների մասին, այդ թվում՝ դեպի Սոչի, Վոլգոգրադ, Թբիլիսի և Ջիդդա [Սաուդյան Արաբիա - խմբ] քաղաքներ», - ասել է Չերխիգովը։
Օրեր առաջ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») թույլտվություն է տվել շաբաթական 284 չվերթ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև։ Խոսքը Վլադիկավկազից, Մախաչկալայից, Կրասնոդարից, Նիժնի Նովգորոդից, Սամարայից և այլ քաղաքներից Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի ուղղությամբ չվերթների մասին է։ Նոր չվերթներ իրականացնելու համար ռուսական ավիաընկերությունները պետք է ստանան նաև Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության թույլտվությունը։
2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը չեղարկելու մասին, որը սահմանվել էր իր կողմից 2019 թվականի հունիսին Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերից հետո։ Մեկ այլ հրամանագրով Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար 23 տարի գործող վիզային ռեժիմը։
Մայիսի 19-ից «Ազիմուտ» ընկերությունը, իսկ մայիսի 20-ից՝ վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել են ամենօրյա չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա երթուղով։ Չվերթի թույլտվություն է ստացել ռուսական մեկ այլ ավիաընկերություն՝ Red Wings-ը, որը պետք է իր առաջին չվերթը Մոսկվայից Քութայիսի կատարեր հուլիսի 10-ին, սակայն վատ եղանակի պատճառով այն հետաձգվել է։ Red Wings-ը նախատեսում է չվերթներ իրականացնել Մոսկվա-Քութայիսի ուղղությամբ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ Սոչի-Թբիլիսի չվերթները՝ երեքշաբթի և կիրակի օրերին։