Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության շրջանակում գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ շարքից դուրս են բերվել հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։ Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԻՊ-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում երկու խաղաղ բնակիչ, կա 100-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 3 երեխայի վիճակը գնահատվում է ծանր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Նախաձեռնվել են տեղական հակաահաբեկչական գործողություններ՝ եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան տարածած հայտարարությունում։
«Հակաահաբեկչական միջոցառումը» դադարեցնելու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կոչ է արել հայկական զինված խմբավորումներին հանձնել զենքերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ցամաքային գործողություն է սկսել «հայերի էթնիկ զտումների» համար։
«Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքը։ Հայաստանը ոչ մեկին մանդատ չի տվել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Ներքին ու արտաքին որոշ ուժեր փորձում են Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում չեն։ Ինչքան էլ դժվար լինի, հատկապես էմոցիոնալ առումով, չպետք է թույլ տանք, որ որոշ ուժեր՝ արտաքին, թե ներքին, սպառնան Հայաստանի պետականությանը»,- ասել է Փաշինյանը։
Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվում է Ադրբեջանի մաս։ Տարածաշրջանում հիմնականում բնակվում են ազգությամբ հայեր։ Խորհրդային իշխանության տարիներին Ղարաբաղի մարզը վերածվել է ինքնավար շրջանի։ 1988-ին ղարաբաղցիները ցանկանում էին, որ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից տեղափոխվի Խորհրդային Հայաստան։ 1990-ականների սկզբին հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1994 թվականը, և ի վերջո շրջանը անցավ տեղի հայերի վերահսկողության տակ, որոնք անկախություն հռչակեցին Ղարաբաղի տարածքում։ Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչել ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը, որի ժամանակ զոհվեց 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Բաքուն վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից տարածքների զգալի մասի վրա։ Պայմանագրի համաձայն՝ ռուս զինվորները որպես խաղաղապահներ տեղակայվեցին Ղարաբաղի տարածաշրջանում։