Լատվիան, Լիտվան և Էստոնիան հրաժարվում են ապաստան տալ Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր փորձում են լքել երկիրը մոբիլիզացիայի պատճառով։ «Ռուսաստանում քաղաքացիական պարտավորությունից հրաժարվելը կամ դրա ցանկությունը հիմք չեն հանդիսանում այլ երկրում ապաստան տրամադրելու համար»,- Reuters-ին ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը Twitter-ում գրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Լատվիան մարդասիրական կամ այլ վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից։ Ինչպես նաև, Լատվիան մտադիր չէ փոխել իր որոշումը՝ թույլ չտալու տուրիստական վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին մուտք գործել երկիր։
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ, ինչպես միշտ, ապաստանի դիմումները դիտարկվում են անհատապես, սակայն, ինչպես նշվում է նախարարությունում, Լիտվան նպատակ և հնարավորություն չունի հումանիտար նկատառումներով վիզաներ տրամադրել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր դիմում են ներկայացնում։
Սեպտեմբերի 21-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիա, տարբեր տվյալներով ավելացել է երկիրը լքել ցանկացողների թիվը։ BBC-ն գրում է, որ Ստամբուլ, Բելգրադ, Դուբայ թռիչքների տոմսերի արժեքը զորահավաքի հայտարարումից հետո կտրուկ աճել է, իսկ որոշ ուղղություններով՝ ամբողջությամբ սպառվել են։
«Որոշ ականատեսներ Վերին Լարսի անցակետում մեքենաների շարասյունը գնահատել են մոտ 5 կիլոմետր, իսկ խումբը հայտնել է, որ սահմանը հատելու համար նրանցից 7 ժամ է պահանջվել»,- գրում է BBC-ն՝ նշելով, որ Վրաստանն այն քիչ հարևան երկրներից է, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ «Կազբեգի» մաքսակետն աշխատում է անխափան և վերջին 10 օրվա տվյալներով՝ պետական սահման մուտքի և ելքի կտրուկ աճ չկա։
Ysia.ru հրատարակությունը հրապարակում է Յակուտիայի զինվորական կոմիսարի հրամանը, որով զորահավաքի ենթակա անձանց արգելվել է լքել շրջանը։
Ռուսաստանը մոբիլիզացիա հայտարարեց Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո յոթերորդ ամսում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ նախատեսվում է մոբիլիզացնել 300 հազար պահեստազորի։ Ըստ լրատվամիջոցի՝ Պուտինի հրամանագրում փակ կետ կա, որը խոսում է մինչև մեկ միլիոն մարդ բանակ զորակոչելու մասին։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է այս տեղեկությունը և այն անվանել կեղծ։
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել։ Ոստիկանությունը ձերբակալել է ցույցերի ավելի քան 1300 մասնակցի, որոնց մեծ մասը մասնակցում էր Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ցույցերին։