«Բատոնեբիի» հետ կապված ծիսակարգին տրվել է ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է շնորհել «Բատոնեբի» վարակիչ հիվանդության հետ կապված ծիսական գործողություններին, երգերին ու սովորույթներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բատոնեբի անվանում են երեխաների վարակիչ հիվանդություններին (կարմրուկ, ծաղիկ, խոզուկ, կապույտ հազ): Ըստ դիցաբանական հանրագիտարանի, երբ բատոնները այցելում են փոքր երեխա ունեցող ընտանիք, նրանց հետ հարգանքով են վերաբերվում, ամեն ինչ անում են այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Բատոնները սիրում են կարմիր գույն, դրա համար բատոնեբիով հիվանդացած երեխայի սենյակը զարդարում են կարմիր գույնով, հանգիստ են քայլում, բարձր չեն խոսում, որպեսզի մի կերպ նրանց սիրտը շահեն ու որ նրանք գոհ հեռանան տնից։ Նրանք հատուկ երգ են երգում «Իավ Նանա, Վարդով Նանա, Իավնանինաո...»:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Ազնաուրաշվիլիի հրամանով դեկտեմբերի 30-ին ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է շնորհվել նաև մի շարք ուտեստների, այդ թվում խինկալիի պատրաստման և օգտագործման ավանդույթին, մցխեթական կարկանդակ պատրաստելու ավանդույթին և դրա մշակութային համատեքստին, վրացական ցորենի մշակույթին, ավանդույթներին և ծիսակարգերին, Գելաթիի գիտությունների ակադեմիայի ավանդույթին, Վրաստանում խաղողի բերքահավաքի ավանդույթին:

Վրաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիային միացել է 2007 թվականին: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հասարակության, առանձին խմբերի և, որոշ դեպքերում, անհատների կողմից մշակութային ժառանգություն ճանաչված սովորույթներն են, ներկայացման ձևերը, գիտելիքներն ու սովորությունները, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արտեֆակտները և մշակութային տարածքները:

Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված են Քվևրի գինու պատրաստման հին վրացական ավանդական մեթոդը (որը նաև ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2013թ. դեկտեմբերի 4-ին), Փերխուլի, Բերիկաուբա պարը, կախեթական գլխարկներ պատրաստելու ավանդույթը, վրաց-հրեական 26 դարյա եզակի հարաբերությունների ավանդույթը, կանանց խորհրդի գործունեության ավանդույթը, վրացական երգեցողությունը, սվանական պանրի պատրաստման ավանդույթը, թաղման զանգերի սվանական ծեսը, «Ընձենավորը» վեպի բանավոր իմացության ավանդույթը և այլն:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):