Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է 34-ամյա Իոսեբ Սիրաբիձեին՝ «Ազգային շարժումից» Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գիորգի Կիրթաձեի նկատմամբ քաղաքական հետապնդման և բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գիորգի Կիրթաձեն դեկտեմբերի 19-ին Բաթումիում հարձակման էր ենթարկվել մի անձի կողմից, երբ ելույթ էր ունենում «Ֆորմուլա» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Բաթումի քաղաքի Վախտանգ Գորգասալի փողոցի N 127-ի հարևանությամբ մեղադրյալը «Ֆորմուլա» հեռուստաընկերության ուղիղ եթերում մոտեցել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեին և իր դժգոհությունն է հայտնել վերջինիս քաղաքական գործունեության վերաբերյալ։ Դրանից հետո Իոսեբ Սիրաբիձեն սկսել է ձվեր նետել Գիորգի Կիրթաձեի ուղղությամբ՝ ագրեսիվ կերպով դիմելով նրան ու բանավոր վիրավորելով։ Նա հարվածել է Գիորգի Կիրթաձեի դեմքին։ Ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի օրենքով սահմանված ժամկետներում»,- ասել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Անզոր Գուրուլին։
Կիրթաձեն կարծում է, որ իր վրա հարձակումը նախապես կազմակերպված է եղել, և միջադեպի հետևում կանգնած է կառավարությունը, մասնավորապես՝ Պետական անվտանգության ծառայությունը. «Այս անձի վրա են փորձում փայտը կոտրել, կարծես՝ նա բարկացած է իմ կամ «Ազգային շարժման» վրա: Սա կլինի կատարյալ անպատասխանատվություն պետության կողմից: Պահանջում եմ պատժել կազմակերպիչներին, այն մարդկանց, ովքեր սերմանում են այս չարությունն ու ատելությունը»,- ասել է Կիրթաձեն։
Իոսեբ Սիրաբիձեն ռուսամետ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» կուսակցության ակտիվիստ է և մինչև Գիորգի Կիրթաձեի հետ փողոցում վիճելը, եղել է այս կուսակցության գրասենյակում։ Գրասենյակի ղեկավար Գոգի Քադիձեն հերքում է, որ միջադեպը կազմակերպված է եղել։
«Մեր համախոհը տեսավ, որ «Ազգային շարժման» ներկայացուցիչը մեր գրասենյակի մոտ, մեր գրասենյակի ֆոնին հարցազրույց է տալիս լրագրողներին։ Նա հետաքրքրվեց և փորձեց հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Երբ մոտեցավ, լսեց «պուտինիստներ», «դավաճաններ», դա ընդունեց որպես անձնական վիրավորանք։ Քանի որ այդ մարդը մեր համախոհն է և միշտ մեր կողքին է եղել, որտեղ էլ որ կանգնել ենք մեր արժանապատվությունը պաշտպանելու համար, բնականաբար դա ընդունել է որպես անձնական վիրավորանք և քաղաքական գործչին պատասխանել է հանրային տարածքում՝ ձվեր նետելով։
Կոչ ենք անում ոստիկանությանը կանխել նմանատիպ դեպքերը և պաշտպանել հանրային անվտանգությունը։ Եթե նրանք չկարողանան դա անել, ապա մենք ստիպված կլինենք պաշտպանել մեր գրասենյակները, մեր կողմնակիցներին և մարդկանց, որոնք կհայտնվեն նման սադրանքի մեջ», - ասել է Գոգի Քադիձեն։