Բաթումիի նավահանգստի մերձակայքում, որտեղ քաղաքացիները բողոքել են Սոչիից ժամանած Astoria Grande զբոսանավի դեմ, ոստիկանները ձերբակալել են 9 հոգու։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն, չնայած բազմաթիվ կոչերին, ձերբակալվածները չեն կատարել իրավապահների օրինական պահանջը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ակցայի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, ինչը նշանակում է մանր խուլիգանություն և իրավապահ մարմինների օրինական պահանջին չենթարկվել։
ՆԳՆ-ն կոչ է անում ակցայի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից։
Հուլիսի 29-ին Սոչիի նավահանգստից մեկնած Astoria Grande զբոսաշրջանավը, որի ուղևորների թվում են ռուս զբոսաշրջիկներ, այսօր լուսադեմին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից մտել է Բաթումիի նավահանգիստ։ Ցույցի մասնակիցները գիշերը հավաքվել են Բաթումիի նավահանգստում։ Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է պարեկային և քրեական ոստիկանության, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին և երկաթե պատնեշներով փակել է դեպի նավ տանող ճանապարհը։
Ռուսական զբոսաշրջային նավը վերջին տաս օրվա ընթացքում երկրորդ անգամ է մտել վրացական նավահանգիստ։ Հուլիսի 27-ին Astoria Grande-ին Բաթումիից ճանապարհել են բողոքի ակցիայով, որը «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «հիմար քայլ» է անվանել։ Այս անգամ զբոսանավում են եղել նաև ռուսական էստրադայի երգիչներն ու RU.TV երաժշտական ալիքի հաղորդավարները։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը նշում է, որ Astoria Grande-ն շահագործվում է թուրքական զբոսաշրջային ընկերության կողմից, նավի սեփականատերը գրանցված է Սեյշելյան կղզիներում և չի ենթարկվում միջազգային պատժամիջոցների։ Ուստի նա իրավունք ունի նավահանգիստ մտնել։
Բաթումին այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Astoria Grande-ի զբոսանավային երթուղում։ Մինչ այդ ծրագիրը ներառում էր այցելություններ Թուրքիայի քաղաքներ՝ Տրապիզոն, Ամասրա և Ստամբուլ։ Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ օգոստոսին և հաջորդող ամիսներին նախատեսված նմանատիպ ուղևորություներն այլևս չեն ներառի կանգառ Բաթումիում։
