«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 27-ին Ռուսաստանից զբոսաշրջային նավի ժամանման դեմ Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցը «հիմար քայլ» է որակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Կոբախիձեին հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել իշխանությունը, երբ հասարակության մեջ պատկերացումներ կան, որ նա Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականություն է վարում։
«Ուզում եմ մեկ կոշտ տերմին օգտագործել։ Այն, ինչ տեսնում եք, ներառյալ այն, ինչ մենք տեսանք այսօր, պարզապես հիմար քայլ է: Ուզում եմ հիշեցնել, որ այս հիմար քայլերը տարբեր ժամանակներում շատ ծանր հետևանքներ են բերել երկրին։ Դա 90-ականների սկիզբն էր, հետո ավելի ուշ շրջանը, 2004-2012 թվականներն էին, ներառյալ 2008 թվականը»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» իշխանությունը միակ իշխանությունն է, որի կառավարման տարիներին երկրում պատերազմ չի եղել։
«Նախորդ բոլոր պատերազմներում, իհարկե, Ռուսաստանն էր ագրեսորը, նույն 90-ականներին, 2008-ին, բայց բոլոր այն դեպքերում, երբ մեր երկիրը բախվել է խնդիրների, դա, ի թիվս այլ բաների, եղել է այն վատ պահվածքի հետևանքը, որը մեր երկրի ներկայացուցիչները, ֆորմալ առումով, թե ինչպպես, իրականացրել են։
Դա այն է, ինչ մենք թողել ենք անցյալում մնացած ամեն ինչի հետ մեկտեղ՝ անձնիշխանության, մարդու իրավունքների ոտնահարման և մարդկանց խոշտանգումների հետ միասին։ Այսօր նույն մարդիկ փորձում են այս հիմար քայլերը ընդդիմության շարքերից վերադարձնել Վրաստան և դրանով խնդիրներ ստեղծել Վրաստանի համար։ Մենք դա հաստատ թույլ չենք տա։ Մեզ հիմար քաղաքականություն պետք չէ, մեզ մեր երկրի համար պետք է պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ քաղաքականություն։ Սա Վրաստանի համար խաղաղություն պահպանելու և երկիրը զարգացնելու միակ բաղադրատոմսն է»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահը։
Հուլիսի 27-ին Ռուսաստանից, մասնավորապես Սոչիի նավահանգստից Astoria Grande զբոսանավը ժամանել է Բաթումիի նավահանգիստ։ Նավում 850 ուղևոր է եղել։ Նավից իջած մի քանի ուղևորներ լրագրողների հետ զրույցում Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ են արել։ Հատկապես բողոքի պատճառ է դարձել նրանցից մեկի այն մեկնաբանությունը, թե Ռուսաստանն օգնել է աբխազներին ազատվել վրացիներից։
«Մենք չգիտենք օկուպացիայի մասին, դուք մեր ինչ-որ հանրապետություններից էիք, միություն, ոչ թե օկուպացված։ Ռուսաստանը օկուպանտ չէ, մենք ի՞նչ է, ձեզ օկուպացրե՞լ ենք։ Մենք օգնում էինք ձեզ: Մենք ձեզնից ազատեցինք Աբխազիան։ Նրանք մեզնից օգնություն խնդրեցին։ Դուք տանկերով մտաք այնտեղ, և մենք տեսանք այդ տանկերը։ Ես Աբխազիայում էի, տեսա տներ առանց պատուհանների, քանի որ դրանք բոլորը քանդվել էին ձեր կողմից։ Ռուսաստանը օգնեց Աբխազիան ազատել ձեզնից»,- լրագրողներին ասել է զբոսաշրջային նավի ուղևորներից մեկը։ Նա չի հստակեցրել, թե երբ է եղել Աբխազիայում, և չի բացառվում, որ նա խախտել է «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը։
Բաթումին այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Astoria Grande-ի մեկշաբաթյա նավարկության երթուղում։ Մեկ այլ նման շրջագայություն նախատեսվում է անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության տվյալներով՝ Astoria Grande-ն շահագործվում է թուրքական զբոսաշրջային ընկերության կողմից, նավի սեփականատերը գրանցված է Սեյշելյան կղզիներում և ենթակա չէ միջազգային պատժամիջոցների, հետևաբար, նա իրավունք ունի մուտք գործել նավահանգիստ։