Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ են արել Վրաստանի իշխող կուսակցությանը հարգել ժողովրդի կամքը՝ վերադառնալով եվրոատլանտյան ուղի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Նորմանդիայում՝ դաշնակիցների զորքերի վայրէջքի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո հունիսի 8-ին հանդիպում է կայացել Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի միջև։ Սպիտակ տան և Ելիսեյան պալատի տարածած հայտարարության համաձայն՝ նախագահները խոսել են նաև Վրաստանի մասին։
«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հաստատում են իրենց վճռականությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին իրենց եվրատլանտյան ձգտումների հարցում։ Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանքին» հարգել ժողովրդի կամքը՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի։
Երկու երկրներն էլ աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրմանը, ինչը օգուտ կբերի տարածաշրջանում ապրող մարդկանց»,- ասված է հայտարարության մեջ։
Էմանուել Մակրոնը Վրաստանում զարգացած իրադարձություններին անդրադարձել է նաև այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վերջնական ընդունումից առաջ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ տարածած հայտարարության մեջ նա իր մտահոգությունն էր հայտնել Վրաստանի կառավարության՝ եվրոպական ճանապարհից շեղվելու կապակցությամբ։
