Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման կապակցությամբ և մտահոգություն հայտնել Վրաստանի կառավարության՝ եվրոպական ուղուց շեղվելու որոշման պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
«Մենք՝ Գերմանիան և Ֆրանսիան, խորը մտահոգություն ենք հայտնում Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Երկու երկրներն էլ միշտ աջակցել են Վրաստանի եվրոպական ուղուն, և 2023 թվականի դեկտեմբերին մենք աջակցել ենք Եվրոպական խորհրդի որոշմանը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Մենք շատ ենք ցավում Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության որոշման համար՝ շեղվել այս ճանապարհից՝ գործելով ընդդեմ մեր ընդհանուր եվրոպական արժեքների և վրաց ժողովրդի ձգտումների, այդ թվում՝ այսպես կոչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքն ընդունելով։
Վրաստանի եվրոպական ուղին սահմանված է, սակայն առաջընթացի արագությունն ու ուղղությունը կախված է Վրաստանից»,- ասված է Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարության մեջ։
Օրերս Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին ռուսական օրենքի պատճառով հրաժարական ներկայացրեց։ Ինչպես նշել է դիվանագետը, երկրի բարեկամների և օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում ստեղծված մթնոլորտն ու տրամադրությունը՝ կապված վերամարմնավորված օրինագծի հետ, չափազանց դժվարացնում է իր առաքելությունը՝ որպես Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։
Իշխանությունը հաշվի չի առել միջազգային գործընկերների նախազգուշացումները և երկրում շարունակական զանգվածային բողոքի ակցիաների պահանջը՝ օրենքը անվերապահորեն ետ կանչելու մասին։
Ռուսական օրենքը պարտավորեցնում է որպես «օտարերկրյա գործակալներ» գրանցվել այն անկախ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և որոնց կառավարությունը կամ նրա հետ կապված խմբերը չեն վերահսկում և չեն կարող սահմանափակել քննադատությունը։ Ռուսական օրենքի համաձայն՝ որպես գործակալ գրանցվելուց հրաժարվելու դեպքում նախատեսվում է 25 000 լարի տուգանք և այլ պատժիչ միջոցներ, որոնք կոչնչացնեն անկախ կազմակերպությունները:
«Վրացական երազանքը» օրենքի վերջնական տարբերակում նաև ավելացրել է, որ ֆիզիկական անձինք նույնպես պարտավոր են լինելու պահանջվող տեղեկատվությունը տրամադրել արդարադատության նախարարությանը։ Նախարարությունը կարող է նաև պահանջել տվյալներ՝ կապված անձի քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի և սեռական կյանքի հետ։ Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում նախատեսված է 5000 լարի տուգանք։
Մայիսի 18-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել ռուսական օրենքի վրա։ Նրա պարզաբանմամբ՝ օրենքը որևէ փոփոխության, բարելավման ենթակա չէ և այն պետք է չեղարկվի։ «Վրացական երազանքը» ծրագրում է հաղթահարել վետոն։
