Այսօրվա լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Բացի «Վրացական երազանքից» և «Ժողովրդի ուժից», օրենքի օգտին քվեարկել են նաև «Եվրոպական սոցիալիստների» երկու անդամները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Լիագումար նիստը տևեց մոտ չորս ժամ, որի ընթացքում խորհրդարանական մեծամասնության անդամները բազմիցս ընդհարվեցին ընդդիմադիր պատգամավորների հետ։ Միաժամանակ խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները ցույց են անցկացրել ընդդեմ ռուսական օրենքի։
Ընդդիմության ներկայացուցիչները ռուսական օրենքի ընդունումը որակում են որպես պետության դավաճանություն և սահմանադրական հեղաշրջում։ Նրանց գնահատմամբ՝ բոլոր 84 պատգամավորները վտանգ են ներկայացնում Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդության և երկրի եվրաինտեգրման գործընթացի համար։ Նրանք քաղաքացիներին բողոքի կոչ են անում։
«Երրորդ անգամ նրանք սատարեցին այն օրենքը, որը վերացնում է այս երկրի ինքնիշխանությունը հօգուտ Կրեմլի, ավելի է սպառնում տարածքային ամբողջականությանը, ավարտում է մեր անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին և մեր ժողովրդավարությունը վերածում ավտորիտարիզմի։ Սա այն առաջադրանքն է, որը Իվանիշվիլին հանձնարարել է բոլոր պատգամավորներին։ Իհարկե, մենք կշարունակենք հակադրվել, պայքարել ոչ միայն ընդդեմ ռուսական օրենքի, այլ նաև ռուսական կառավարության։ Առջևում նախագահի վետոն է, առջևում հոկտեմբերն է»,- ասել է պատգամավոր Թեոնա Աքուբարդիան։
Օրինագծին սատարող պատգամավորներն են.
- Գիորգի Բարվենաշվիլի - «Վրացական երազանք»
- Գիա Բենաշվիլի - «Վրացական երազանք»
- Իրակլի Բերաիա - «Ժողովրդի ուժ»
- Ռիմա Բերաձե - «Վրացական երազանք»
- Մայա Բիթաձե - «Վրացական երազանք»
- Անզոր Բոլքվաձե - «Ժողովրդական իշխանություն»
- Էլիսո Բոլքվաձե - «Վրացական երազանք»
- Մակա Բոչորիշվիլի - «Վրացական երազանք»
- Էլգուջա Գոցիրիձե - «Վրացական երազանք»
- Բեկա Դավիթուլիանի - «Վրացական երազանք»
- Ալեքսանդր Դալաքիշվիլի - «Վրացական երազանք»
- Զաուր Դարգալի - «Վրացական երազանք»
- Իսկո Դասեն - «Վրացական երազանք»
- Զաալ Դուգլաձե - «Վրացական երազանք»
- Ավթանդիլ Էնուկիձե - «Եվրոպացի սոցիալիստներ»
- Գոչա Էնուքիձե - «Վրացական երազանք»
- Գիա Վոլսկի - «Վրացական երազանք»
- Իրմա Զավրադաշվիլի - «Վրացական երազանք»
- Իրակլի Զարկվա - «Վրացական երազանք»
- Արչիլ Թալակվաձե - «Վրացական երազանք»
- Էդիշեր Թոլորաիա - «Վրացական երազանք»
- Ֆրիդոն Ինջիա - «Եվրոպական սոցիալիստներ»
- Ռատի Իոնաթամիշվիլի - «Վրացական երազանք»
- Լադո Կախաձե - «Վրացական երազանք»
- Դավիթ Կաճարավա - «Ժողովրդական իշխանություն».
- Գիորգի Կախիանի - «Վրացական երազանք»
- Կախա Կախիշվիլի - «Վրացական երազանք»
- Պաատա Կվիժինաձե - «Վրացական երազանք»
- Բաիա Կվիցիանի - «Վրացական երազանք»
- Իրակլի Կիրցխալիա - «Վրացական երազանք»
- Սումբատ Կյուրեղյան - «Վրացական երազանք»
- Լևան Կոբիաշվիլի - «Վրացական երազանք»
- Ռեսան Կոնցելիձե - «Վրացական երազանք»
- Մարիամ Լաշխի - «Վրացական երազանք»
- Զազա Լոմինաձե - «Վրացական երազանք»
- Դավիթ Մաթիկաշվիլի - «Վրացական երազանք»
- Սամվել Մանուկյան - «Վրացական երազանք»
- Լևան Մաճավարիանի - «Վրացական երազանք»
- Գուրամ Մաճարաշվիլի - «Վրացական երազանք»
- Լևան Մգալոբլիշվիլի - «Վրացական երազանք»
- Իրակլի Մեզուրնիշվիլի - «Վրացական երազանք»
- Գոգի Մեշվելիանի - «Վրացական երազանք»
- Իրակլի Մեձմարիաշիլի - «Վրացական երազանք»
- Սավալան Միրզոև - «Վրացական երազանք»
- Գիվի Միկանաձե - «Վրացական երազանք».
- Զաալ Միքելաձե - «Ժողովրդական իշխանություն»
- Իմեդա Նիկուրաձե - «Վրացական երազանք»
- Անտոն Օբոլաշվիլի - «Վրացական երազանք»
- Բեկա Օդիշարիա - «Վրացական երազանք»
- Անրի Օխանաշվիլի - «Վրացական երազանք»
- Շալվա Պապուաշվիլի - «Վրացական երազանք»
- Գելա Սամխարաուլի - «Վրացական երազանք»
- Դիմիտրի Սամխարաձե - «Վրացական երազանք»
- Նիկոլոզ Սամխարաձե - «Վրացական երազանք»
- Վիկտոր Սանիկիձե - «Վրացական երազանք»
- Էկա Սեփաշվիլի - «Ժողովրդի ուժ»
- Դավիթ Սոնղուլաշվիլի - «Վրացական երազանք»
- Գիորգի Սոսիաշվիլի - «Վրացական երազանք»
- Սոզար Սուբարի - «Ժողովրդի ուժ»
- Ալեքսանդր Տաբատաձե - «Վրացական երազանք»
- Նոդար Տուրձելաձե - «Վրացական երազանք».
- Իրակլի Քադագիշվիլի - «Վրացական երազանք»
- Լևան Կարումիձե - «Վրացական երազանք»
- Մերաբ Կվարաիա - «Վրացական երազանք»
- Սալոմե Կուրասբեդիանի - «Վրացական երազանք»
- Ալուդա Ղուդուշաուրի - «Վրացական երազանք»
- Միխեիլ Կավելաշվիլի - «Ժողովրդի ուժ»
- Թենգիզ Շարմանաշվիլի - «Վրացական երազանք»
- Իրակլի Շատակիշվիլի - «Վրացական երազանք»
- Գիորգի Չակվետաձե - «Վրացական երազանք»
- Գոդերձի Չանկսելիանի - «Վրացական երազանք»
- Քեթևան Չարկվիանի - «Վրացական երազանք»
- Վասիլ Չիգոգիձե - «Վրացական երազանք»
- Գիորգի Ցագարեիշվիլի - «Վրացական երազանք»
- Բեժան Ցակաձե - «Վրացական երազանք»
- Նինո Ծիլոսանի - «Վրացական երազանք»
- Խատիա Ծիլոսանի - «Վրացական երազանք»
- Գրետա Ցիցավա - «Վրացական երազանք»
- Գիվի Ճիճինաձե - «Վրացական երազանք»
- Շոթա Խաբարելի - «Վրացական երազանք»
- Գիորգի Խախուբիա - «Վրացական երազանք»
- Սալոմե Ջինջոլավա - «Վրացական երազանք»
- Վիկտոր Ջափարիձե - «Ժողովրդի ուժ»
- Դիմիտրի Խունդաձե - «Ժողովրդի ուժ»
Ռուսական օրենքը ստորագրության համար կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով մտադիր է օգտագործել վետոյի իրավունքը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Խորհրդարանը ռուսական օրենքը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին և մայիսի 1-ին։