Բեդիանիի հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Ոսկան Ոսկանյանը մեղադրվում է Ծալկայի մունիցիպալիտետի Բեդիանի գյուղում 53-ամյա կնոջ սպանության մեջ։ Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ի գիշերը։ Դատարանը Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
ՆԳՆ տեղեկատվության համաձայն, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխադարձ վեճի պատճառով կացնով մահացու վնասվածք է հասցրել համագյուղացի մի կնոջ և թաքնվել դեպքի վայրից։ Սպանված կինը որպես խնամակալ աշխատել է Բեդիանիի հոգեբուժական կլինիկայում, որտեղից նրան ազատել են մի քանի ամիս առաջ։
Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ «Իր ցուցմունքի ժամանակ նա քննիչին ասել է, որ կինը սպանությունից առաջ երկու անգամ հեռախոսով կապվել է իր հետ ու խնդրել հանդիպել։ Երբ նա հասել է վայր, կինը կացնով է դիմավորել նրան, փորձել է հարվածել, դրանից հետո նա խլել է կացինը և երկու անգամ հարվածել տուժողին։ Հետո նա վախեցած է եղել և գնացել է տուն։ Նա ոչ մի տեղ չի թաքնվել։ Ոստիկանները նրան ձերբակալել են տանը»,- ասել է մեղադրյալի փաստաբանը։
Սպանությունից մի քանի ժամ անց ոստիկանները բերման են ենթարկել Ոսկան Ոսկանյանին։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ հանցագործության զենքը որպես ապացույց առգրավվել է։ Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Ոսկանյանին սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում:
Կանխամտածված սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։
Անցյալ տարի Վրաստանում սպանվել է 25 կին։