Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) միջազգային դիտորդական պատվիրակությունը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ կարևոր մարտահրավեր է նշել բևեռացումը, բանավոր հարձակումները քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների դեմ, վարչական ռեսուրսի օգտագործման կասկածները և նոր ընտրական տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերը։ Պատվիրակության կարծիքով՝ այս մարտահրավերների անտեսումը կարող է վտանգել ընտրական գործընթացների վստահությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ինչպես նախորդ ընտրությունները, նույնպես տարածված է այն տեսակետը, որ իշխանությունը կարող է օգտագործել վարչական ռեսուրսը ընտրություններում առավելության հասնելու համար։ Պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալի տրամադրած փաստաթղթերի հիման վրա 2022 թվականին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Վրաստանի դատախազություն են ներկայացրել ընտրակեղծիքների մեղադրանքով նյութեր։ Նշված պնդումների վերաբերյալ իշխանության կողմից բաց հաղորդակցության բացակայությունը հարց է առաջացնում բնակչության, քաղաքական կուսակցությունների և այլ ներգրավված կողմերի մոտ, թե արդյոք իշխանությունն օգտագործում է վարչական ռեսուրսները ընտրական քաղաքական նպատակներով»,- կարդում ենք նախընտրական զեկույցում։
NDI-ը Վրաստանի դատախազությանը խորհուրդ է տալիս ժամանակին արձագանքել նախընտրական շրջանում ընտրակաշառքի և ընտրողներին ահաբեկելու վերաբերյալ բողոքներին, և կառավարությունը պետք է հստակ ուղերձ հղի բոլոր պետական պաշտոնյաներին և հանրությանը, որ չի հանդուրժի վարչական ռեսուրսի օգտագործումը, և որ խախտողները պատասխանատվության կենթարկվեն։
Դիտորդական պատվիրակությունը գնահատում է նաև «Վրացական երազանքի» կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Զեկույցում ասվում է, որ վերջին փոփոխությունները, այդ թվում՝ երրորդ ընթերցմամբ ընդունված 2024 թվականի փետրվարի 20-ին, երբ պատվիրակությունը գտնվում էր Վրաստանում, չեն համապատասխանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին և կարող են է՛լ ավելի նվազեցնել ԿԸՀ-ի հանդեպ վստահությունը Վրաստանում։
«Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով ԿԸՀ անդամներին առաջադրելու լիազորությունը նախագահից փոխանցվեց խորհրդարանի նախագահին, մի քանի անգամ փոխվեց նաև ընտրության համար անհրաժեշտ ձայների թիվը։ Վերջին տարիների փոփոխությունները նվազեցրել են անհրաժեշտ քվորումը խորհրդարանի լիիրավ անդամների երկու երրորդից մինչև պարզ մեծամասնություն, և վերջապես, 2024 թվականի փետրվարից ։ նախագահին և պրոֆեսիոնալ անդամներին 5 տարի ժամկետով ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լիիրավ անդամների երեք հինգերորդի աջակցությունը։
Ամենաուշագրավն այն է, որ ԿԸՀ փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր ընդդիմադիր կուսակցություններից նշանակված ԿԸՀ անդամը, վերացվել է։ Այս ամենը խորհրդարանական ընտրությունների համար սահմանված բարձր շեմի հետ մեկտեղ նվազեցնում է որոշումների կայացման գործընթացում քաղաքական կոնսենսուսի հասնելու և ԿԸՀ-ի անաչառության նկատմամբ հանրային վստահության բարձրացման հնարավորությունները»,- ասված է զեկույցում։
NDI-ի դիտորդական պատվիրակությունը նշում է, որ կոնկրետ անձանց վրա կենտրոնացած քաղաքականության և աճող բևեռացման արդյունքում քաղաքական որոշում կայացնողներն ավելի քիչ ուշադրություն են դարձնում Վրաստանի բնակչությանը հուզող խնդիրներին։ Բացի այդ, քաղաքական կուսակցությունների ծրագրերը բնակչության համար կարևոր խնդիրները չեն ներկայացնում։
Դիտորդները կարևորում են քննադատական ձայները ճնշելու, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և առաջնորդներին վարկաբեկելու փորձերը: Դրա հետ մեկտեղ՝ պատվիրակությունը ողջունում է «քաղաքական դերակատարների ողջամիտ որոշումը»՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի ետ կանչման հետ կապված։
«Ժողովրդավարական ընտրական միջավայրի ապահովումը հնարավոր է միայն տեղական քաղաքացիական կազմակերպությունների սահուն գործունեության պայմաններում։ Քաղաքական գործիչների կողմից՝ ՄԱԿ-ի կողմից որպես մարդու իրավունքների պաշտպան ճանաչված մոնիտորինգային կազմակերպությունների հանրային քննադատությունը կասկածի տակ է դնում բաց ընտրական միջավայր ստեղծելու կառավարության հայտարարած նպատակը»,- ասվում է զեկույցում։
Էթնիկ փոքրամասնությունները, ներառյալ հայկական և ադրբեջանական համայնքները, մնում են քաղաքական գործընթացներից դուրս։ NDI-ը նշում է, որ լեզվական խոչընդոտը կարևոր մարտահրավեր է նախընտրական շրջանում էթնիկ փոքրամասնությունների լիարժեք ներգրավման և մասնակցության համար. «Հասանելի բազմալեզու լրատվամիջոցների բացակայության պատճառով էթնիկ փոքրամասնությունները նորությունների համար դիմում են ռուսական, հայկական և/կամ ադրբեջանական լրատվամիջոցներին, ինչը հանգեցնում է տեղեկատվության պակասի և մեծացնում է նրանց խոցելիությունը ապատեղեկատվության նկատմամբ»։
Տեղեկատվական միջավայրի վերաբերյալ NDI-ի պատվիրակությունն ասում է, որ Վրաստանում լրատվամիջոցները բազմակարծիք են, բայց քաղաքականապես շատ կողմնակալ են, ինչն արտահայտվում է կարևոր հարցերի անհավասարակշիռ լուսաբանմամբ։ «Կարևոր է, որ թեկնածուները՝ թե՛ իշխող քաղաքական թիմից, թե՛ ընդդիմադիր կուսակցություններից, մասնակցեն տարբեր հեռարձակողների հաղորդումներին, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան լսելու բովանդակալից բանավեճեր և ծանոթանալու թեկնածուների դիրքորոշումներին տարբեր հարցերի շուրջ»,- ասված է զեկույցում։
NDI-ի գնահատմամբ, քանի որ երիտասարդներն իրենց համար ընդունելի այլընտրանք չեն տեսնում առկա քաղաքական սպեկտրում, նրանց մասնակցությունը ընտրություններին կարող է նվազել։
Դրական միտումներ են նշվում բնակչության կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անսասան աջակցությունը, հասարակության դրական վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ, բնակչության ընկալման մեջ մանր կոռուպցիայի մակարդակի իջեցումը, թափանցիկությունը բարձրացնելու նպատակով կառավարության որոշումների հրապարակման պրակտիկայի թարմացումը, ընտրությունների օրվա գործընթացները բարելավելու համար նորարարությունների ներդրումը:
Դիտորդական պատվիրակությունը նշում է, որ խորհրդարանական ընտրություններին բավական ժամանակ է մնացել՝ ազատ ընտրական միջավայր ստեղծելու և 2024 թվականի ընտրությունները որպես քայլ առաջ դեպի Վրաստանի ժողովրդավարության ճանապարհին համարելու համար։
Փետրվարի 19-25-ը Ազգային ժողովրդավարական ինստիտուտի միջազգային դիտորդական պատվիրակությունը հանդիպել է կառավարության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
NDI-ն երկարաժամկետ առաքելություն է ուղարկելու Վրաստան՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար։