«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ, ով վաղը՝ մայիսի 14-ին, կժամանի Թբիլիսի։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ ցանկացած հանդիպում հնարավոր կլինի միայն «դե ֆակտո պատժամիջոցները» վերացնելուն պես։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 Նախագահը կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում տեխնիկական կառավարության կազմի շուրջ
«Նախ՝ ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, չի հետաքրքրվում այս հարցով [պատժամիջոցներով]՝ ելնելով նրանից, որ նա այդ հարցը համարում է անլուրջ։ Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի այցին, կարող եմ հաստատել, որ հանդիպման վերաբերյալ հարցում է եղել Բիձինա Իվանիշվիլիին, որից Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է։ Սա ուներ իր բացատրությունն։ Ասեմ նաև, որ անցած ամիսների ընթացքում եղել են դեպքեր, երբ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել այլ օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։ Ես այս մասին տեղեկություն ունեմ, քանի որ որոշ հարցերի շուրջ պետք է պայմանավորվեի։
Բոլոր դեպքերում մերժման պատճառը նույնն էր՝ Բիձինա Իվանիշվիլին պնդում էր, որ ինքն արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Սառեցրել են նրան պատկանող 2 միլիարդ դոլարը, որը վստահել է Արևմուտքին, և, ցավոք, այդ գումարները հայտնվել են գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքում։ Հետևաբար՝ Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ նա չի կարող շանտաժի տակ որևէ հանդիպում անցկացնել։ Սա նրա շատ հստակ դիրքորոշումն է։ Հենց այս շանտաժն ու դե ֆակտո պատժամիջոցներն վերանան, անմիջապես, իհարկե, ցանկացած հանդիպում կարող է կայանալ, բայց այսօր սա է Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այս թեմայով։
Նման շանտաժն ու սպառնալիքները արդյունավետ չեն եղել 2022 թվականի մարտից, երբ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո միջոցները սառեցվեցին, և այժմ էլ արդյունավետ չեն լինի։ Ոչ ոք չի կարող Բիձինա Իվանիշվիլիին ստիպել քայլեր ձեռնարկել պետության դեմ՝ շանտաժի և սպառնալիքների պայմաններում»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ պատժամիջոցը ինքնին ներառում է շանտաժ և սպառնալիք։
Այսօր՝ վարչապետի ճեպազրույցից առաջ կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Իվանիշվիլիի համար «պատժամիջոցների կոնկրետ փաթեթ» է բերում։ «Իմեդի»-ն հայտնել է, որ հանդիպում էր կայանալու Բիձինա Իվանիշվիլիի հետ, որի ընթացքում խոսակցություն էր լինելու պատժամիջոցների մասին։ Այս տեղեկությունը ժամը 17:00-ին հայտնել են «Քրոնիկա» լրատվականով, ապա լուրը հրապարակվել նաև imedinews.ge կայքում, սակայն ավելի ուշ այն հեռացվել է կայքից։
Վաղը «Վրացական երազանքը» ռուսական օրենքը կներկայացնի խորհրդարանի լիագումար նիստ, և ինչպես ասել է վարչապետ Կոբախիձեն, այն կընդունվի երրորդ և վերջնական ընթերցմամբ։
Պետքարտուղարությունը բազմիցս քննադատել է Վրաստանի կառավարությանը՝ ռուսական օրենքը կրկին օրակարգ բերելու համար։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Օ՛Բրայենը կհանդիպի Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։