Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ղեկավար Սվենյա Շուլցեն արձագանքել է Վրաստանի կառավարության՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Նրա խոսքով՝ այս որոշմամբ Վրաստանի կառավարությունը գոնե ժամանակավորապես զրկում է իր քաղաքացիներին եվրոպական ապագայի հնարավորությունից։
«Վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն։ Թբիլիսիում և այլ քաղաքներում մարդիկ ամեն օր փողոց են դուրս գալիս, քանի որ ցանկանում են եվրոպական, կոսմոպոլիտ Վրաստան: Ի դեպ, Եվրամիության հետ մերձեցումն արձանագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ»,- ասել է Սվենյա Շուլցեն։
Նախարարի խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարության օրոք Գերմանիան Վրաստանի հետ նոր նախագծեր չի իրականացնի։
«Այս կառավարության պայմաններում զարգացման համագործակցությունն այլևս էապես չի իրականացվի։ Վրաստանի հետ ամբողջ համագործակցությունը վերանայման փուլում է։ Ո՛չ նոր նախագիծ կիրականացվի, ո՛չ էլ վարկային պայմանագրեր կկնքվեն»,- ասաց Սվենյա Շուլցեն։
Նրա խոսքով՝ BMZ-ն իրեն իրավունք է վերապահում հետագա միջոցներ ձեռնարկել՝ համաձայնեցնելով եվրոպական և միջազգային գործընկերների հետ։
«Այն բանից հետո, երբ ընդունվեց այսպես կոչված թափանցիկության օրենքը, Վրաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցության նոր նախագծերի խոստում չի եղել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Վրաստանի հետ նախկին համագործակցությունը նպատակ ուներ նպաստել Եվրամիության հետ մերձեցմանը և Վրաստանի տնտեսական զարգացմանը։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցությունների մեկնարկը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Որոշմանը հաջորդել են բողոքի ցույցեր Թբիլիսիում և շրջաններում։
