Այսօր առավոտից Սվանեթիում երկու անհետ կորած երիտասարդների որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է Սահմանային ոստիկանության ուղղաթիռը։ Լատալում բնակվող Գոգիտա Փարջիանին և Գիորգի Գվիչիանին արդեն վեցերորդ օրն է՝ անհետ կորած են համարվում։ Անցած գիշեր Լատալի գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջել ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր օգտագործել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Վերջին կետը, որտեղից հեռախոսազանգ է իրականացվել, Լենտեխիի կողմից է»,- ասել է խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն։
Երիտասարդները Զեմո Սվանեթիից կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, գնացել են Քվեմո Սվանեթի՝ Լենտեխիի ուղղությամբ։ Նրանք արշավային ճանապարհով անցել են Լասիլի լեռնանցքը, որտեղ էլ մոլորվել են։ Հարազատների տեղեկություններով՝ Գոգիտա Փարջիանին և Գիորգի Գվիչիանին վերջին անգամ կապի են դուրս եկել երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, իրենց ուղարկած հաղորդագրություններում նրանք ասել են, որ կորցրել են ճանապարհը։
«Շատ ավելի ակտիվ պետք է սկսել փրկարարական միջոցառումները, որպես ճանապարհի ուտելիք նրանք վերցրել են մեկ հաց, ընկույզ։ Երևի հիմա լավ վիճակում չեն, ու ամեն րոպեն կարևոր է»,- ասում է անհետ կորածներից մեկի բարեկամ Անի Ծերեդիանին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ երկու քաղաքացու կորստի մասին 112-ում հաղորդում է ստացվել հուլիսի 24-ին։ Երեկ «օդերևութաբանական պայմանների պատճառով» հնարավոր չի եղել ուղղաթիռն օգտագործել փրկարարական գործողության մեջ։
Փրկարարներից բացի, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև կամավորների խմբեր։
