Բողոքի ակցիաները սահմանափակելու համար «Երազանքը» նախատեսում է ավելի ռեպրեսիվ օրենքներ ընդունել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» խորհրդարանը կընդունի լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ՝ սահմանափակելու հավաքների և արտահայտվելու ազատությունը: Ինչպես հայտարարել է այսպես կոչված խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, վարչական կալանքի ժամկետը կավելանա մինչև 60 օր, իսկ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալը կհամարվի ծանր հանցագործություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրացական երազանքի» գրասենյակում կայացած հանդիպումից հետո անցկացրած ճեպազրույցում Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ նախաձեռնությամբ՝

  • արգելվում է հավաքների անցկացումը փակ տարածքներում/շենքերում՝ առանց սեփականատիրոջ նախնական համաձայնության,
  • ավելանում է մանր խուլիգանության, վանդալիզմի, իրավապահների պահանջներին չենթարկվելու և վիրավորելու, դատարանների մուտքերը փակելու համար վարչական իրավախախտումների համար տուգանքները։ Վարչական կալանքի ժամկետը 15-ից կդառնա 60 օր։
  • պետական ​​կամ քաղաքական պաշտոնյայի կամ հանրային ​​ծառայողի հանդեպ բանավոր վիրավորանքները, որոնք կապված են նրա գործունեության հետ, կհամարվեն վարչական իրավախախտումներ, որոնց համար նույնպես «սահմանվում են խիստ պատժամիջոցներ»,
  • բռնության հրապարակային կոչը, որը նախկինում պատժվում էր տուգանքով և հասարակական աշխատանքով, կպատժվի մինչև 3 տարի ազատազրկմամբ,
  • ոստիկանության ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալու, սպառնալու և բռնություն գործադրելու համար քրեական ազատազրկման ժամկետը կավելացվի։ «Սա կտեղափոխվի ծանր հանցագործությունների կատեգորիա՝ տվյալ դեպքում 5-ից 6 տարի [ազատազրկում]»,- ասել է Մդինարաձեն։
  • ոստիկանության աշխատակցի առողջությունը վնասելու համար պատիժը կավելանա,
  • քաղաքական պաշտոնյայի, պետական ​​ծառայողի կամ հանրային ​​ծառայողի նկատմամբ հարձակումը կամ բռնության սպառնալիքը պատժվելու է քրեական օրենքով։

«Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ շատ դեպքերում լավ պատրաստված գործակալական ատոմը, որը հաճախ բաղկացած է ընդամենը չորս հարյուր հոգուց, կազմակերպված օտար ուժերի կողմից, կոպտորեն ոտնահարում է չորս միլիոն մարդու՝ այս երկրի քաղաքացիների իրավունքները։ Հենց այս անոմալիան շտկելու համար ենք նախաձեռնում օրենսդրական փոփոխություններ, որպեսզի երկրի անարդյունավետ կառավարմանը միտված օրենքները փոխարինվեն նորմերով, որոնք կապահովեն, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն ունենա երկիրը կառավարելու համապատասխան լծակներ և միջոցներ», - ասել է Մամուկա Մդինարաձեն։

Արդեն 68-րդ օրն է Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց պահանջն է նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը և ապօրինի ձերբակալվածների ազատ արձակումը։ «Վրացական երազանքը» փորձում է ճնշել քաղաքացիների բողոքը՝ ընդունելով ռեպրեսիվ օրենքներ և օգտագործելով ոստիկանական ուժեր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։