«Չարը, որը 1945 թվականին թվում էր, թե վերջնականապես ջախջախվել և այրվել է, 80 տարի անց վերածնվում է մոխիրներից։ Ոտքի է կանգնում։ Հնարավոր է դառնում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Աննկատ և շատ արագ: Ինչպես մեկ օրը փոխարինում է մյուսին: Ակնթարթորեն: Մի ակնթարթում նոր օր ու նոր չարիք է գալիս, մինչդեռ աշխարհը դա չի նկատում։ Ոմանք քնած են, ոմանք շատ խորն են քնած։ Որոշները ուշադրություն չեն դարձնում, իսկ ինչ-որ մեկին ընդհանրապես չի հետաքրքրում:
Ընդհանրապես բոլորը լռում են ու նույն բանն են մտածում՝ դա ինձ չի վերաբերում, պատերազմը ինչ-որ հեռու տեղում է։ Ինչ-որ տեղ Մերձդնեստրում՝ սա մոլդովացիների խնդիրն է։ Ինչ-որ տեղ Աբխազիայում և Օսիայում՝ սա վրացիների խնդիրն է։ Ինչ-որ տեղ Ղրիմում և Դոնբասում՝ սա ուկրաինացիների խնդիրն է։ Մեզ չի վերաբերում: Նրանք չեն կարող մեզ վնասել։ Նրանք մեզ չեն հասնի։ Ցավոք սրտի, արդյունքում դա դառնում է բոլորի խնդիրը»,- հոկտեմբերի 28-ին՝ նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրը ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ամեն տարի հոկտեմբերի 28-ին մենք նշում ենք Ուկրաինայի ազատագրումը նացիստ օկուպանտներից։ Մենք հարգելու ենք այն ուկրաինացիներին, ովքեր կռվել և հաղթել են նացիզմին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այսօր, երբ դա անում ենք, ծաղիկների փոխարեն զենք է մեր ձեռքում։ Այսօր մեր պապերի սխրանքների հիշատակը պահպանելը նշանակում է պաշտպանել նրանց ձեռքբերումները։ Մենք հիշում ենք նացիստների վտարումը, ավելի ենք մոտենում ռաշիստների վտարմանը:
Վաղ թե ուշ, սարսափելի պատերազմի մասին հիշողություններն իրականություն են դառնալու: Հարևանը դառնում է ագրեսոր, ագրեսորը` ահաբեկիչ, իսկ նացիզմը` օրինակելի: Նա մեր դեմ կարող է դուրս գալ նոր դիմակով, նոր կարգախոսներով, բայց նույն նպատակով։ Ցավոք, մենք այս մասին չգիտենք գրքերից։ Մենք գիտենք, թե ինչպես կարող է չարը ներխուժել ձեր տուն՝ անցյալ դարում, ութ տարի և ութ ամիս առաջ: Խախտել Արևմուտքի սահմանները կամ գալ հյուսիսից, արևելքից, կամ բռնակցված Ղրիմից։ Ռումբերով կամ թևավոր հրթիռներով հարձակվել խաղաղ քաղաքների վրա»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինացիների պայքարի արդյունքը կլինի Ուկրաինայի միավորումը 2014 թվականին օկուպացված Խերսոնի, Դոնբասի, Լուգանսկի և բռնկացված Ղրիմի ազատագրմամբ։
«Չարը միշտ նույն կերպ է ավարտվում: Օկուպանտը հանձնվում է: Զավթողը փախչում է։ Պատերազմական հանցագործները դառնում են մեղադրյալ, ագրեսիան՝ դատաստան: Ոչնչացումը դառնում է փոխհատուցում, թշնամու տեխնիկան՝ թանգարանային ցուցանմուշ։
Այսօր Ռուսաստանի միակ մարտավարությունը դարձել է ահաբեկումը: Նման մարտավարության միակ հնարավոր արդյունքը պարտությունն է։ Ահաբեկչությունը դարձավ նրանց թուլության ապացույցը և մեր տոկունության փորձությունը։ Մենք չենք կարող կոտրվել ռմբակոծությամբ: Մեր երկնքում թշնամու հրթիռներն ավելի քիչ են մեզ վախեցնում, քան թշնամու օրհներգը մեր հողի վրա։ Մենք չենք վախենում մթությունից: Մեզ համար ամենամութ ժամանակը ոչ թե առանց լույսի, այլ առանց ազատության ժամանակն է: Մեր բանակն ուժեղ է, կամավորները՝ անխոնջ, գործընկերները՝ հուսալի, իսկ մարդիկ՝ անողոք», - ասել է Զելենսկին։
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա, իսկ սեպտեմբերի վերջին Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի օկուպացված տարածքները ներառվեցին դաշնության կազմում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այս ընթացքում Ռուսաստանը 4500 հրթիռային հարված և ավելի քան 8000 օդային հարված է իրականացրել։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում ռուսական բանակն ակտիվորեն օգտագործում է իրանական արտադրության կամիկաձե «Շահիդ» անօդաչու թռչող սարքերը:
Այս թեմայով՝
Ղրիմի հարթակով պետք է սկսվի մյուս տարածքների դեօկուպացիան, այդ թվում՝ Աբխազիայի. Զելենսկի
Մենք ցուցադրելու ենք ուժ Վրաստանում, վրացիներին պետք է փրկենք. Արեստովիչ