Բռնության զոհ դարձած կանայք կկարողանան փախստականի կարգավիճակ ստանալ Եվրոպական միությունում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրոպական միության Արդարադատության դատարանը (CJEU) որոշել է, որ ցանկացած երկրի կին քաղաքացի, որը ենթարկվել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, ներառյալ սեռական և ընտանեկան բռնության կամ նմանատիպ վտանգի առաջ է կանգնած, իրավունք ունի պաշտպանություն և փախստականի կարգավիճակ խնդրել ԵՄ-ում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դատարանի այս որոշումը հիմնված է քրդական ծագմամբ թուրք մահմեդական կնոջ գործի վրա։ Կինը պնդել է, որ ընտանիքն իրեն ստիպել է ամուսնանալ, իսկ ամուսինը սպառնացել ու ծեծել է իրեն։ Նա փախել է Բուլղարիա, որտեղ խնդրել է միջազգային պաշտպանություն։ Կինը պնդել է, որ Թուրքիա վերադառնալու դեպքում իր կյանքին վտանգ է սպառնում։ Գործը քննող բուլղարական դատարանը որոշել է դիմել Եվրոպական միության արդարադատության դատարան։

Եվրախորհրդարանի 2011/95 հրահանգը սահմանում է երրորդ երկրների քաղաքացիներին փախստականի կարգավիճակ և օժանդակ պաշտպանության կարգավիճակ տրամադրելու պայմանները։ Փախստականի կարգավիճակ տրվում է այն դեպքերում, երբ երրորդ երկրի քաղաքացուն հետապնդում են ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական կարծիքի կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելության պատճառով, և լրացուցիչ պաշտպանություն է տրվում երրորդ երկրի քաղաքացուն, որը փախստական ​​չի համարվում, թեև համոզիչ հիմքեր կան, որ ծագման երկիր վերադառնալու դեպքում` նա կկանգնի լուրջ վնասի իրական ռիսկի առաջ, որը ներառում է, ի թիվս այլոց, մահապատիժ և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք:

Արդարադատության դատարանը որոշել է, որ նշված հրահանգը պետք է մեկնաբանվի Ստամբուլի կոնվենցիայի համաձայն։ Նշված կոնվենցիան Եվրամիության համար պարտադիր փաստաթուղթ է և կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը ճանաչում է որպես հետապնդում։ Ավելին, դատարանը հայտարարել է, որ կանայք, որպես ամբողջություն, կարող են համարվել որպես սոցիալական խմբի անդամներ [Հրահանգի իմաստով]: Հետևաբար, նրանց կարող է շնորհվել փախստականի կարգավիճակ, երբ իրենց ծագման երկրում ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, այդ թվում՝ սեռական և ընտանեկան բռնության՝ իրենց գենդերային պատկանելության պատճառով:

«Եթե փախստականի կարգավիճակ տալու պայմանները չկատարվեն, նրանք կարող են լրացուցիչ պաշտպանություն ստանալ, այդ թվում, երբ կա մահվան կամ բռնության իրական վտանգ՝ կապված իրենց ընտանիքի անդամի կողմից մշակութային, կրոնական կամ ավանդական նորմերի ենթադրյալ խախտման հետ»,- ասված է դատարանի հունվարի 16-ին տարածած հաղորդագրության մեջ։

Եվրախորհրդարանը ողջունել է դատարանի որոշումը։ Ինչպես Deutsche Welle-ին է ասել գերմանացի պատգամավոր և Եվրախորհրդարանում Կանաչների խմբի համանախագահ Տերրի Ռեյնկեն, այս որոշումը պարզ դարձրեց, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի նաև այն կանանց, որոնք չունեն ԵՄ անձնագիր, բայց ընտանեկան բռնության զոհ են իրենց երկրում։ Հասարակական կազմակերպությունների կարծիքով, եթե դատարանի որոշումը պատշաճ կերպով կատարվի, կարելի է ենթադրել, որ ապագայում ավելի շատ կանայք պաշտպանություն կստանան Եվրոպական միությունում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):