2023 թվականից բուժքույրերի նվազագույն ամսական աշխատավարձը կկազմի 792 լարի, իսկ բժիշկներինը՝ 1260 լարի։ Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կլինիկաները կարող են բարձրացնել այս աշխատավարձը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք ունենք շատ մեծ թվով բժիշկներ, բուժքույրեր, որոնք, ցավոք, շատ ցածր աշխատավարձ են ստացել։ Մի քանի ամիս է սա որպես պիլոտային ծրագիր գործարկում էինք պետական կլինիկաներում, ինչպես նաև, հետևում էինք գործընթացին և կարծում ենք, որ բժշկական ծառայությունների այն վճարով, որը պետությունը փոխհատուցում համընդհանուր առողջապահությունից, տեղին է բժիշկների և բուժքույրերի համար սահմանել նվազագույն ամսական աշխատավարձ:
Շեշտում եմ, որ սա նվազագույն գումար է և ոչ մի կերպ ֆիքսված աշխատավարձ չէ։ Իհարկե, դրանից ավելի բարձր աշխատավարձ կարող են սահմանվել։ Բուժքույրերի դեպքում այն կազմում է 792 լարի, իսկ բժիշկների դեպքում՝ 1260 լարի։
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ սա նվազագույն աշխատավարձն է, քանի որ սկզբում, երբ մենք հայտարարեցինք այդ մասին, շահարկումներ եղան, թե իբր մենք սահմանել ենք ֆիքսված աշխատավարձ»,- ասել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Կառավարության նիստում նաև որոշում է ընդունվել, որի համաձայն՝ 2023 թվականից պետությունը սահմանելու է դեղերի արժեքի առավելագույն սահմանաչափ, որից բարձր գնով կարգելվի դեղերի վաճառքը։ Հունվարի 1-ից փոփոխությունը կվերաբերի ավելի քան 1100 խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների։ Գները կկարգավորվեն մեծածախ և մանրածախ մակարդակներում։
«Մենք կվերցնենք առավելագույն մեծածախ գինը, և դեղատները կկարողանան դրա հիման վրա մարժան ավելացնել։ Մարժաները տարբերվում են կախված մեծածախ գնից և որոշվում են 15%-ից մինչև 40%: Որքան թանկ է դեղի արժեքը, այնքան նվազում է մարժան, և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները կկարողանան առավելագույնը 20 լարի ավելացնել 100 լարիից ավելի արժողությամբ դեղամիջոցին։ Սպառողի շահի հետ մեկտեղ հաշվի ենք առել նաև ոլորտի շահը։ Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք երկաստիճան մեթոդաբանություն, որը մի կողմից կապահովագրի երկրում տարբեր մոլեկուլների պակասը և կպահպանի նաև ողջամիտ, կոմերցիոն հետաքրքրությունը»,- ասել է առողջապահության նախարարը։
Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ պետությունը նախատեսում է մինչև 2026 թվականը հոգալ բնակչության խրոնիկական դեղամիջոցների արժեքի առնվազն 92 տոկոսը։