Վրաստանի խորհրդարանի բյուրոն ընթացիկ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում չի ներառել դատական համակարգում կոռուպցիան ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը։ Նախորդ շաբաթվա լիագումար նիստերի ընթացքում ընդդիմության այս նախաձեռնությունը՝ մեծամասնության կողմից երեք անգամ քվորոմ չապահովելու պատճառով չդրվեց քվեարկության:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Լելո» կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին «Վրացական երազանքի» կողմից հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելը որակում է իշխանության յուրացում։ Պատգամավորի խոսքով՝ այս օրը մեծ սև կետ է լինելու խորհրդարանի պատմության մեջ:
«Ես նման նախադեպ չեմ հիշում։ Այս շենքում ինձնից շատ փորձ ունեցող խորհրդարանի անդամներ ու աշխատակիցներ կան, և արդեն 30 տարուց ավելի, եթե եղել է դեպք, որ մեծամասնությունը արգելափակել է օրակարգում ընդգրկված կոնկրետ հարց, նախ քվեարկության համար չգրանցվելով, ապա որոշելով լրիվությամբ ջնջել այն: Սա միայն այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս այն նախագիծը, որը ներկայացվել է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդպես վարվենք և նման նախադեպեր ստեղծենք»,- ասել է Ուսուփաշվիլին բյուրոյի նիստում։
«Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն ասել է, որ ընդդիմությունը փորձում է խորհրդարանում «դատել դատարանին»։
«Իրականում ոչ մի փաստահավաք, ոչ մի ազատ դատավարություն ու ոչ մի անկախ դատարան չէ այս նախաձեռնության նպատակն ու փաստարկը։
Ձեր առջև դրված են հետևյալ խնդիրները՝ նախ դատեք դատարանը, որովհետև այն այսօր այլևս չի ենթարկվում «Ազգային շարժմանը» և ընդդիմության արմատական հատվածին: Երկրորդ՝ դուք ցանկանում եք պատժել դատավորներին, որոնք համարձակվել են քրեական պատասխանատվության ենթարկել ձեր քաղաքական առաջնորդներին ամենածանր հանցագործությունների համար, և դուք ցանկանում եք պատժել դատական համակարգը, որովհետև այսօր այն շատ ավելի ազատ է, շատ ավելի անկախ, քան երբ մենք եկանք իշխանության: Այս նախաձեռնությունն ուղղակիորեն ծառայում է Վրաստանի եվրաինտեգրման և թեկնածուի կարգավիճակի արգելափակմանը»,- ասել է Թալակվաձեն։
Ընդդիմադիր պատգամավորները նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանում գրանցել են դատաիրավական համակարգում կոռուպցիոն և այլ անօրինական գործողություններն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, սակայն այն առաջին անգամ քվեարկության է դրվել ապրիլի 18-ին։ Այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը, կոռուպցիայի մեջ ներգրավվածության համար պատժամիջոցներ սահմանեց վրացի երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։
«Վրացական երազանքը» խոչընդոտեց որոշումների շուրջ քվեարկությունը՝ չգրանցվելով ապրիլի 18-ի, 19-ի և 20-ի լիագումար նիստերին։
«Հանձնաժողով չստեղծելը մեր սկզբունքային դիրքորոշումն է, և սրանով մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրացական պետությանը և վրացական դատարանին»,- ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
Քվեարկությունը չանցկացվեց քվորումի բացակայության պատճառով, այսինքն՝ առանց 76 պատգամավորի գրանցման։ Քվորում լինելու դեպքում ընդդիմությունն ուներ առնվազն 50 ձայն՝ քննիչ հանձնաժողովը ձևավորելու համար։